Ուլյանովսկի մարզում գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով յոթ մարդ վիրավորվել է
Ուլյանովսկի մարզում գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով վիրավորվել է յոթ մարդ:
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է տարածաշրջանային աղետների կենտրոնի ներկայացուցիչը։
«Նախնական գնահատականներով՝ վիրավորվել է յոթ մարդ, որոնցից մեկը երեխա է», - ասել է գործակալության աղբյուրը։
Տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը ճշտել է, որ ուղևորների շրջանում լուրջ վնասվածքներ չկան։
Վթարը տեղի է ունեցելԲրյանդինո կայարանի մոտակայքում: Չելյաբինսկից Մոսկվա ուղևորվող գնացքի յոթ վագոն դուրս է եկել գծերից: Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։
Քննչական կոմիտեն գործ է հարուցել երթևեկության անվտանգության կանոնների խախտման համար: Դեպքի վայր են ուղարկվել փրկարարներ, բժիշկներ, քննիչներ և դատաբժշկական փորձագետներ: