Ահաբեկչական պայթյուն Պակիստանում. կան զոհեր և վիրավորներ
Պակիստանի Բաննու քաղաքի ոստիկանական բաժանմունքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է հինգ մարդ, վիրավորվել՝ 13-ը։
Այս մասին հայտնել է Dawn կայքը:
Վիրավորների թվում կա մեկ ոստիկան։
Պայթյունը տեղի է ունեցել, երբ պայթուցիկներով լի մեքենան բախվել է ոստիկանական բաժանմունքի հետևի պատին։ Հզոր պայթյունը փլուզել է ոստիկանական բաժանմունքի պատը և կոտրել շենքի ներսում գտնվող պատուհանները։
Վնասվել են նաև մոտակա տները, ինչի հետևանքով զոհվել են քաղաքացիական անձինք։
Որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են։