ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից քաղաքացիական թիրախների վրա հարվածները չեն ստիպի իրանցիներին հանձնվել. Արաղչի
ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից կամուրջների և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածները չեն ստիպի իրանցիներին հանձնվել։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այս մասին գրել է սոցիալական ցանցերում։
«Քաղաքացիական կառույցների, այդ թվում՝ անավարտ կամուրջների վրա հարվածները չեն ստիպի իրանցիներին հանձնվել», - հայտարարել է նա։
Արաղչին ընդգծել է, որ այս գործողությունները միայն բացասաբար են անդրադառնում թշնամու հեղինակության վրա։
«Սա միայն վկայում է ապակողմնորոշված թշնամու պարտության և բարոյական փլուզման մասին։ Յուրաքանչյուր կամուրջ և շենք կվերականգնվի ավելի ամուր, քան նախկինում։ Այն, ինչ երբեք չի վերականգնվի, Ամերիկայի հեղինակությանը հասցված վնասն է», - եզրափակել է նախարարը։