Ամերիկյան կործանիչ է խոցվել Հորմուզի նեղուցում. ԻՀՊԿ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Հորմուզի նեղուցում ամերիկյան կործանիչ է ոչնչացրել։
Այս մասին հայտնել է ISNA-ն՝ հղում անելով ԻՀՊԿ-ին։
«Թշնամու առաջադեմ կործանիչներից մեկը խոցվել է Քեշմի մոտակայքում», - ասվում է հայտարարության մեջ։
ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ, Թրամփի պնդումներին հակառակ, Իրանի ՀՕՊ համակարգը չի ոչնչացվել և ունակ է հետ մղել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները։
Խոցված ինքնաթիռը Քեշմի և Հենգամ կղզիների միջև ընկած ջրերում խորտակվել է: