Մակրոնը կտրուկ արձագանքել է Թրամփի՝ իր ընտանիքի մասին արված մեկնաբանություններին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կտրուկ արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իր անձնական կյանքի վերաբերյալ մեկնաբանություններին՝ դրանք անվանելով «անճաշակ և անտեղի»։
BFMTV-ի փոխանցմամբ՝ Հարավային Կորեա կատարած պաշտոնական այցի ժամանակ Մակրոնը ընդգծել է, որ չի պատրաստվում արձագանքել նման մեկնաբանություններին՝ դրանք համարելով ուշադրության ոչ արժանի։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ծաղրել էր իր ֆրանսիացի գործընկերոջը՝ պնդելով, որ Մակրոնը դեռևս «վերականգնվում է ծնոտին ստացած հարվածից», որը, ենթադրաբար, հասցրել էր իր կինը։
Մակրոնը նաև հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բացելու համար ռազմական գործողության հնարավորությունը համարում է անիրատեսական։ Նա պնդել է, որ ռազմական գործողությունները կարող են անորոշ ժամանակով ձգվել և լուրջ վնաս հասցնել տարածաշրջանի երկրներին։