«Հեզբոլլահը» 80 հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսային մասի ուղղությամբ
«Հեզբոլլահ» արմատական խմբավորումը մոտ 80 հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսային մասի ուղղությամբ։
Այս մասին հաղորդել է իսրայելական Ynet կայքը:
Հրթիռներից մի քանիսը, ըստ տեղեկությունների, որսացել են ՀՕՊ համակարգերը, իսկ մյուսները պայթել են բաց տարածքներում։
Մի քանի հարվածներ են հասցվել նաև Կիրյաթ Շմոնա քաղաքում։