ՔՊ-ական պատգամավոր Լենա Նազարյանը չվճարվող արձակուրդ է մեկնում
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ, ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Լենա Նազարյանը չվճարվող արձակուրդ է մեկնում։
Կարգադրության մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասով եւ հիմք ընդունելով Լ. Նազարյանի` 2026 թվականի մարտի 24-ի դիմումը՝ կարգադրում եմ.
- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանին տրամադրել չվճարվող արձակուրդ` 2026 թվականի ապրիլի 14-17-ը ներառյալ: