Իրանը ցանկանում է Հորմուզի նեղուցում վերահսկման նոր մեխանիզմ ստեղծել
Իրանը քննարկում է Հորմուզի նեղուցի վերահսկողության վերաբերյալ համաձայնագիր կնքելու հնարավորությունը այն երկրների հետ, որոնք օգտագործում են միջանցքը:
Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության տեղեկատվական խորհրդի ղեկավար Էլիաս Հազրատին։
Նրա խոսքերը մեջբերել է ANA լրատվական գործակալությունը։
Մեկնաբանելով Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունը՝ Հազրատին նշել է, որ իր գնահատմամբ՝ Վաշինգտոնի նպատակներն են եղել նավթային պաշարների վերահսկողությունը և երկրում իշխանության փոփոխությունը։