Ադրբեջանն օկուպացված Արցախում Ակնա-Ստեփանակերտ երկաթուղային գծի շինարարությունն իրականացրել է 42.6%-ով
28 կիլոմետրանոց Ակնա-Ստեփանակերտ երկաթուղային գծի շինարարությունն ավարտվել է 42.6%-ով։
Այս մասին հայտնել են «Ադրբեջանի երկաթուղիներ» ընկերությունից:
Այս երկաթուղու նախագծային աշխատանքներն ավարտվել են 86.5%-ով։
Նախագիծը ներառում է երեք կայարանների կառուցում (Ասկերան և Իվանյան կայարաններ, ինչպես նաև Ստեփանակերտում երկաթուղային և ավտոբուսային կայարանների համալիր), որը կբարելավի ներքին տրանսպորտի շարժունակությունը։
Այս նախագիծը կներառի 123 ինժեներական կառույցների և 28 կիլոմետրանոց կապի և ազդանշանային համակարգերի կառուցում։