Բա անվտանգության աշխատակիցը պետքբ է հարվածեր, կարող էր անգամ զենք գործադրել. Փաշինյանն արադարացնում է եկեղեցում երիտասարդի նկատմամբ տեղի ունեցածը
Ես չեմ տեսել, թե ինչ է տեղի ունեցել, բայց ուզում եմ ասել, որ երբ պետական պահպանության ծառայության ծառայողը տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է սպառնում, ինքը կարող է հարվածել, կարող է ուժ գործադրել, Աստված չանի՝ սուր իրավիճակներում կարող է զենք գործադրել, լրագրողների հետ զարույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին։
«Բա պետական պահպանության աշխատողը նրա համար է, որ անհրաժեշտության դեպքում ուժ գործադրի. ինքը բոլոր լիազորություններն ունի։ Եթե նա այդ աշխատանքը չանի, ուրեմն նրա դեմ է քրեական գործ հարուցվելու, և ինքը կարող է հայտնվել բանտում՝ ծառայողական պարտականությունները չկատարելու համար։ Եվ երբ որևէ մեկը գործողություն է անում` բեյջ չունի, որ 18 տարեկան է, թե առողջական խնդիրներ ունի, կամ այլ կարգի խնդիրներ ունի»,-ասաց Փաշինյանը։