Փաշինյանի կողմից նոյեմբերի 5-ին մեզ եկել ասել են, որ դիրքերը պետք է թողնենք, դուրս գանք. Արցախցի ազատամարտիկ, աշխարհազորային
Արցախի Հանրապետության ԱԺ 1-ին և 2-րդ գումարման պատգամավոր,աշխարհազորային Աշոտ Սարգսյանն անմտությունն է որակում այն պնդումը, թե 44-օրյա պատերազմը Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն են հրահրել։
«Շատերն ասում են, իբր Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն են կազմակերպել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ մերոնք պարտվեն, որպեսզի իշխանափոխություն լինի, դա բացարձակ անմտություն է»,-«Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց Սարգսյանը և բացատրեց, որ ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել և եթե այդպիսի փաստ լիներ՝ կներկայացնեին։
«Որովհետև 1000-ից ավել մարդու են հարցաքննել, բոլորն էլ իրենց ասել են, թե ով է հրաման տվել դիրքերը թողնել։ Կոնկրետ մեր՝ աշխարհազորայինների օրինակն ասեմ. մեզ տրված էր Սարուշենից մինչև Սարգսաշեն 7 կմ հատվածը հսկել, նոյեմբերի 5-ին Փաշինյանի կողմից մեզ եկել ասել են, որ դիրքերը պետք է թողնենք, դուրս գանք։ Այսօր ինչո՞ւ են Մախսուդյանի հետ նման ձեով վերաբերվում, որովհետև նույն Մախսուդյանը զանգել է Երևան, ասել որ այդպիսի պահանջ կա և մենք դուրս չենք գալու դիրքերից, որովհետև եթե դուրս գայինք, թուրքերը գալու էին այդ հատվածով անցնեն Հարավ գյուղ, որտեղից Ստեփանակերտին արդեն կարող էին քարերով էլ խփել և մենք էլ դուրս չենք եկել»,-ասաց Աշոտ Սարգսյանը։