Պայթյուն Դուբայի օդանավակայանում
Դուբայի միջազգային օդանավակայանում հզոր պայթյուն է տեղի ունեցել, այն բանից հետո, երբ անօդաչու թռչող սարքը հարվածել է օդանավակայանին:
Ականատեսների վկայությամբ՝ հարվածը եղել է անմիջապես 3-րդ տերմինալի մուտքի դիմաց։
Օդանավակայանի վրայով ծխի ամպ է բարձրացել։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները։
Հիշեցնենք, որ ԱՄԷ-ն խստիվ արգելում է արտակարգ իրավիճակների և հատուկ ծառայությունների աշխատանքով պայմանավորված չարտոնված նկարահանումները։
Նման կադրերը սոցիալական ցանցերում տարածելը կարող է հանգեցնել քրեական հետապնդման։