ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը դատապարտում է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանավորումը
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը խստորեն դատապարտում է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանավորումը՝ այն գնահատելով որպես իրավական կամայականության և իշխանության չարաշահման հերթական դրսևորում
«Մեր ամբողջական աջակցությունն ու սատարումն ենք հայտնում Դավիթ Մինասյանին և նրա ընտանիքի անդամներին՝ կոչ հղելով բոլոր երիտասարդական ու իրավապաշտպան կազմակերպություններին հստակ դիրքորոշում արտահայտել կատարվող ապօրինությունների վերաբերյալ»,-նշվում է հայտարարության մեջ։