Քննարկվել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ժամանակակից ռազմաքաղաքական իրավիճակի հարցերը
ՀԱՊԿ-ի քարտուղարությունում տեղի է ունեցել կազմակերպության գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովի աշխատանքային հանդիպումը «Ազգային պաշտպանություն» հանդեսի գլխավոր խմբագիր, ՌԴ ՊՆ-ին կից հասարակական խորհրդի անդամ Իգոր Կորոտչենկոյի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ժամանակակից ռազմաքաղաքական իրավիճակի հիմնական հարցերը, ինչպես նաև դիտարկվել են առաջիկա «Կոլեկտիվ անվտանգության նոր ճարտարապետության ուրվագծեր․ ՀԱՊԿ տեղեկատվական-վերլուծական գործընկերության արդիական հարցեր» միջազգային գիտագործնական համաժողովի նախապատրաստման գործնական ասպեկտները, որը տեղի կունենա 2026 թվականի ապրիլի 27-ին՝ ՌԴ ԱԳՆ-ում։