Ցավում ենք և հպարտանում
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է ադրբեջանական ագրեսիայի հետևւանքով զոհված զինծառայողների լուսանկարները:

Շարքային Տիգրան Արամի Աբգարյանը 20 տարեկան էր, զորակոչվել էր 2014թ.-ին: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում, իսկ հուղարկավորությունը վաղը 14:00-ին:
Ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանը 25 տարեկան էր, Զինված ուժերում էր 2007թ.-ից: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում, իսկ հուղարկավորությունը վաղը 14:00-ին:
Շարքային Գեւորգ Գագիկի Վարդանյանը 20 տարեկան էր, բանակ էր զորակոչվել 2014թ.-ին: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում, իսկ հուղարկավորությունը վաղը 14:00-ին: