Ոսկու գինն աճել է 971 դրամով և կազմել 55.891 դրամ. թանկարժեք մետաղների փոխարժեքները
ՀՀ կենտրոնական բանկից «Արմենպրես»-ին տեղեկացնում են, որ ապրիլի 1-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.07 դրամով և կազմել 377.23 դրամ:
Եվրոյի փոխարժեքն աճել է 5.36 դրամով և կազմել 437.55 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.0363 դրամով և կազմել 4.6646 դրամ:
Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.87 դրամով և կազմել 501.72 դրամ:Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 971 դրամով և կազմել 55891 դրամ: