Օկուպացված Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել
Օկուպացված Արցախի Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում ականի հետ կապված միջադեպ է տեղի ունեցել։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Մատաղիս գյուղում Մահիր Աբդուլլահ օղլու Մագերրամովը կանգնել է ականի վրա և պայթյունից հետո տեղափոխվել Թարթառի շրջանի կենտրոնական շրջանային հիվանդանոց։
Հետաքննություն է ընթանում։