ԱՄԷ-ն պատրաստ է պատերազմ հայտարարել Իրանին
ԱՄԷ-ն պատրաստ է միանալ Հորմուզի նեղուցը բացելու ռազմական գործողությանը` դառնալով Պարսից ծոցի առաջին երկիրը, որը բացահայտորեն աջակցում է ռազմական լուծմանը: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը։
ԱՄԷ դիվանագետները կոչ են արել ԱՄՆ-ին և Եվրոպայի ու Ասիայի ռազմական տերություններին կոալիցիա կազմել Հորմուզի նեղուցը բացելու համար, որն Իրանը փաստացի փակել էր մարտի սկզբին։
Աղբյուրների համաձայն՝ ԱՄԷ-ն նաև ԱՄՆ-ին առաջարկել է ռազմավարական կարևոր նեղուցում կղզիներ գրավելու հնարավորություն, այդ թվում՝ Աբու Մուսա կղզին, որը վերահսկվում է Իրանի կողմից: