Ամերիկյան բանակում ավելանում են զոհերի և վիրավորների թիվը
Իրանի դեմ ռազմական գործողության սկսվելուց ի վեր վիրավորվել է 348 ամերիկացի զինծառայող։
ABC News-ը, հղում անելով Պենտագոնին, հաղորդում է այս վիճակագրությունը:
Տեղեկատվության համաձայն՝ վիրավորներից 315-ը արդեն վերադարձել են ծառայության։ Առնվազն 10 զինծառայող մնում է ծանր վիճակում։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ միջինում ամեն օր վիրավորվում է 11 ամերիկացի զինվոր։
Նախկինում ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը հայտարարել էր, որ ամերիկացի զինծառայողների շրջանում վերքերի մեծ մասը առաջացել է իրանական անօդաչու թռչող սարքերի հարվածներից։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ մարտական բախման ժամանակ զոհվել է 13 ամերիկացի զինծառայող։