Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է ԱՄՆ-Իսրայելական ավիահարվածի ժամանակ գեներալի մահվան մասին
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Ջամշիդ Էշաղին զոհվել է ԱՄՆ-Իսրայելական հարվածի հետևանքով։
Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ահմադ Վահիդին։
«Ես իմ ցավակցությունն եմ հայտնում զինված ուժերի գլխավոր շտաբի պետի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Ջամշիդ Էշաղիի և նրա ընտանիքի մի քանի անդամների նահատակության կապակցությամբ, որը տեղի է ունեցել ամերիկացի-սիոնիստ հանցագործների կողմից», - նրա հայտարարությունը մեջբերել է Tasnim լրատվական գործակալությունը։