Սասնա պարը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում` ազատամարտիկի և զինվորի ծննդյան օրը.(տեսանյութ)
Newsspress.am-ի թղթակից Անի Գևորգյանը, որպես կամավոր, ԵԿՄ անդամների հետ միասին շարունակում է շրջել Արցախի թեժ մարտական հենակետերում:
Երեկ` ապրիլի 8-ին, Անի Գևորգյանը եղել է Հադրութի տարածաշրջանի մարտական հենակետերում, որտեղ զինվորների հետ միասին սահամնները պաշտպանում են նաև պատերազմի բոհով անցած ազատամարտիկները:
Մարտական հենակետերից մեկում` չկորցնելով զգոնությունը, նրանք նշում էին ազատամարտիկ` Սևակ Գալոյանի և զինվոր` Վարդան Հակոբյանի ծննդյան օրը:
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հնչեց Սասնա երգը և ԵԿՄ Թալինի տարածքային բաժանմունքի ազատամարտիկները` զինվորիների հետ միասին, պարեցին Սասանա պարը:
Մանրամասները` տեսանյութում