Ամերիկյան ավիակիրները նահանջել են Իրանի ափից 1000 կիլոմետր. ԻՀՊԿ փոխհրամանատար
Պարսից ծոցում ամերիկյան ավիակիրներ չկան. նրանք նահանջել են Իրանի ափից 1000 կիլոմետր։
Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի փոխհրամանատար, գեներալ Ալի Ֆադավին։
«Մենք արդեն օգտագործել ենք մեր ուժերի նվազագույն մասը, և ամերիկացիները գիտեին դա, ուստի նահանջեցին 1000 կիլոմետր։ Ամերիկացիների ամենախոցելի կետը նրանց նավերն են։ Պարսից ծոցում ավիակիրներ չկան, ինչպես նաև մեզանից 1000 կիլոմետր շառավղով։ Ամերիկան կեղծ ազդանշաններ է ստեղծում, և նրանց նավերը շատ ավելի հեռու են, քան նրանք պնդում են, ինչը վկայում է մեր ուժերի լիակատար պատրաստվածության մասին», - ասել է գեներալը։