«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Գորայք ավտոճանապարհը բքի պատճառով փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Մարտի 31-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ բքի և ցածր տեսանելիության պատճառով Սարավան-Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Գորայք ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ապարանի, Արագածի, Սպիտակի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։