Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին լուրը
Վերջին մեկ ամսվա ընթացքում Իրանը որևէ բանակցություն չի վարել Միացյալ Նահանգների հետ։
Այս մասին սոցիալական ցանցերում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
Նա նշել է, որ բանակցությունների առաջարկը եկել է Վաշինգտոնից.
«Վերջին 31 օրվա ընթացքում մենք որևէ բանակցություններ չենք վարել Միացյալ Նահանգների հետ։ Նրանք մեզ դիմել են միջնորդների, այդ թվում՝ Պակիստանի միջոցով, մի շարք առաջարկներով, այդ թվում՝ բանակցությունների։ Մեր դիրքորոշումը պարզ է»,-ասել է նա:
Բաղային ընդգծել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողության ընթացքում Իսլամական Հանրապետության ժողովուրդը ցուցաբերել է վճռականություն՝ հակառակորդներին հետ մղելու համար։ Պատասխան հարվածների ժամանակ իրանական ուժերը օգտագործել են «Հեյբարշական» և «Խորամշահր» հրթիռներ, ինչպես նաև «Արաշ» և «Շահեդ» անօդաչու թռչող սարքեր, հավելել է նախարարը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Սպիտակ տան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ արդյունավետ բանակցություններ են վարում Իրանի հետ։