ԱՄՆ-ն հույս ունի Իրանի հետ համաձայնագիր կնքել մինչև ապրիլի 6-ը
Միացյալ Նահանգները նախատեսում է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել մինչև ապրիլի 6-ը։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։
Պատասխանելով այն հարցին, թե ինչի հույս ունի հասնել Վաշինգտոնը այդ ժամանակահատվածում, Լիվիտը նշել է, որ Թրամփը ցանկանում է համաձայնության գալ:
«Ժամանակը սպառվում է, մնացել է ընդամենը մի քանի օր։ Կտեսնենք, թե ինչ կլինի այդ 10-օրյա ժամկետից հետո», - ասել է նա։
Նախկինում ԱՄՆ ղեկավարը հայտարարել էր, որ եթե Թեհրանը չկարողանա խաղաղության շուրջ բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ, ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի բոլոր էլեկտրակայանները, նավթահորերը և Խարգ կղզին, որը գտնվում է Պարսից ծոցում։