Իրանի և Հայաստանի դարավոր կապը դժվար պահին կրկին ցույց տվեց իր ամրությունը. Աբբաս Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ հումանիտար աջակցության ու ծանր շրջանում բարեկամական կեցվածքի համար։
«ՀՀ կառավարության և ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին` իրանցիների տեղափոխման և մարդասիրական օգնության հարցերում, մեծ գնահատանքի է արժանի։ Իրանի և Հայաստանի դարավոր կապը դժվար պահին կրկին ցույց տվեց իր ամրությունը, և եղբայրական այս քայլերը կմնան Իրանի ժողովրդի հիշողության մեջ»,- X-ի միկրոբլոգում գրել է Իրանի ԱԳ նախարարը։
Նկատենք, որ այս գրառումն Արաղչին արել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից մեկ օր անց։