Անձրևների ժամանակ փողոցներն անանցանելի են դառնում. բնակիչները ահազանգում են
Մալաթիա-Սեբաստիա վարչ. շրջանի Անդրանիկի 4 հասցեում գտնվող Սիամանթոյի անվան 162 դպրոցի մոտ սարսափելի վիճակ է։ Այս մասին NEWSPRESS.am-ին են ահազանգել տեղի բնակիչները:
«Անձրևների ժամանակ անանցանելի է դառնում։ Ամիսներ շարունակ այս վիճակն է։ Որևէ քայլ չի ձեռնարկվում անգամ փոսերը ժամանակավոր կարկատել, ինչպես ընդունված է անել։ Ու գնալով՝ փոսերը մեծանում են, ավելանում»,-մեզ հետ զրույցում ասացին քաղաքացիները։
Նրանք նշեցին, որ այս մասին, թեև իշխանությունները տեղյակ են, սակայն ոչինչ չեն ձեռնարկում: