Փաշինյանին մոտեցած կինը, ով ներկայացել է որպես իմ հորաքույրը, չեմ ճանաչում, նա իմ հորաքույրը չէ. Գևորգ Սուջյան (տեսանյութ)
Ադրբեջանական գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, թե չի ճանաչում այն կնոջը, որը նախօրեին մոտեցել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ներկայացել, թե Սուջյանի հորաքույրն է։ «Անկեղծ ասած՝ ես չեմ ճանաչում այդ տիկնոջը։ Եվ մի կարևոր հստակեցում՝ իմ անունից ոչ մեկ որևէ հարց թող չփորձի լուծել»,-գրել է Սուջյանը։