Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ն կարող է գործողություն սկսել և փորձել գրավել իրանական Խարգ կղզին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել այն հնարավորությունը, որ ամերիկյան ուժերը կարող են փորձել վերահսկողություն հաստատել Իրանի Խարգ կղզու նկատմամբ։
Նա այս մասին հայտարարել է The Financial Times-ին տված հարցազրույցում։
«Գուցե մենք կգրավենք Խարգ կղզին։ Գուցե՝ ոչ։ Մենք շատ տարբերակներ ունենք», - ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ նման քայլը կպահանջի ամերիկյան ուժերի ներկայությունը կղզում որոշ ժամանակով։
«Ես չեմ կարծում, որ նրանք որևէ պաշտպանություն ունեն։ Մենք կարող ենք այն շատ հեշտությամբ գրավել», - հավելել է ԱՄՆ նախագահը։