Երևանում, Մ․ Մաշտոցի անվան համալսարանին կից բազային քոլեջում մի խումբ ուսանողների միջև ծեծկռտnւք է եղել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 10-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հերացի փողոցի 2/1 հասցեում գործող Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանին կից բազային քոլեջում ուսանողների միջև վիճաբանություն է տեղի ունենում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ծեծկռտուքի մասնակիցներ են նաև Լոռու մարզի բնակիչ 15-ամյա Ա․ Գ․-ն, Արմավիրի մարզի բնակիչ 16-ամյա Է․ Թ․-ն և Երևանի բնակիչ 15-ամյա Ա․ Հ․-ն․ ովքեր Երևանի տարբեր հասցեներից հայտնաբերվել և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մարաշի բաժին։