Սլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Արխիվ

Արցախյան հրամանատարը իշխանությանը կոչ է անում սթափվել

lragir.am-ը զրուցել է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանի հետ: Ներկայացում ենք հարցազրույցն ամբողջությամբ.

Պարոն Բադասյան, ԼՂՀ այս օրերին պատգամավորներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ են  այցելում: Ինչպե՞ս եք գնահատում նրանց քայլը, նրանց աջակցության կարիքը կա՞, թե՞ PR ակցիա է:

Անցած պատերազմի ժամանակ՝ 90-ականներին, Հայաստանից ով գալիս էր, մենք հիանում էինք: Հետո դրանց պտուղները քաղեցինք, գիտենք, թե դրանցից քանիսը հերոսի կոչում ստացան և ազգի վրա գլխացավանք դարձան: Քսան տարի առաջ էլ կային նկարվողներ, կողքից օգտվողներ, սուտի կռվողներ, այսպես կոչված օգնություն բերողներ, այդ օգնությունը մսխողներ, փախցնողներ և այլն: Այս բոլոր վտանգները այսօր էլ ունենք: Հիմա հուզիչ և ուրախալի պահ է, և շատ վատ օրերին, ազգի օրհասական օրերին, կենաց մահու պայքարի ժամանակ մարդիկ եկան Արցախ: Բայց ես, օրինակ, բառիս բուն իմաստով զզվանք եմ ապրում, երբ շոու-բիզնեսի աստղերը գալիս և ցուցադրաբար նկարվում են, նրանք կարծես թքում են այդ մարդկանց վրա, ովքեր չեն նկարվել, բայց առաջին գծում են, ովքեր սոված են առաջին գծում, քանի որ այնտեղ ցերեկը հաց հասցնել հնարավոր չէ, գիշերը պետք է հասցնել:Բացի այդ, ես կոչ եմ անում իշխանություններին, որպես նախկին հրամանատար, որպես պատերազմի բովով անցած մարդ, որպես նախկին պատգամավոր, որպես պարզապես մտահոգ քաղաքացի՝ սթափվել, որ Լիսկայի՝ Ղարաբաղում երևալը ոչ թե լինի մանդատ՝ հետագայում նորից չարագործություններ գործելու, այլ հայ ժողովրդի առջև մեղա գա և վերջ դնի չարակամություններին, որ գեներալ Մանվելը ոչ թե նկարահանվելու համար գա Ղարաբաղ, այլ գործ անելու համար, ինչպես անցած անգամ է նկարվել և հաղթանակի ութսուն տոկոսն իր վրա վերցրել: Սա ձևական է, և չի կարելի, մենք ամեն ինչ պետք է դնենք իր տեղը: Իշխանություններին ուզում եմ դաս լինի, որ ժողովուրդը մի կողմ դնելով ամեն տեսակ անարդարություն, ազգի փրկության համար վեր է կացել եկել, նախագահից մինչև նախարար և այլ պաշտոնյաներ պետք է մտահոգվեն բանակով: Եթե ասում են, որ մենք կռվել են ութսունականների զենքերով, թող ականջներին օղ անեն, որ իրենց մեքենաները չլինեն 2015-2016 թթ., թող ութսունականների մեքենաներ լինեն, բայց մեր սպառազինությունը լինի ժամանակակից, որ ահա սա է մեր ազգային անվտանգությունը: Եվ եթե ես չխոսեմ, ուրիշ ոչ մեկը չի խոսի: Պետք չէ գեներալ մանվելները, շուշանպետրոսյանները նկարվեն Արցախում, պետք է ռեալ օգնություն և ռեալ աշխատանք: Մեր ազգը չի կարող և պատերազմը տանել, և իշխանությունն ուզուրպացրած ընկերներին պահել:Լիսկան Արցախում կանգնել-նկարվելու փոխարեն, պետք է գա և Հորադիզում իր փախուստի դիմելու պատճառով կորցրած դիրքերը փորձի հետ վերցնել, այլ ոչ թե նկարվի և նոր մանդատ ստանա՝ հետագայում նորանոր չարագործություններ կատարելու համար: Այս ամենը Սերժ Սարգսյանը պետք է գնահատի, եթե ուզում է  նախագահ մնալ: Տեսնո՞ւմ եք, ժողովուրդը առաջ է անցել իր իշխանությունից, փոխանակ իշխանությունը զինվորական կոմիսարիատում ինչպես կարգն է, մարդկանց բերի պատերազմի դաշտ, կամավոր եկան մարդիկ, էլ ի՞նչ եք ուզում այս ժողովրդից: Եվ եթե չլինի այս ժողովրդին համարժեք ղեկավարում Սերժ Սարգսյանի կողմից, նա սուսուփուս պետք է հեռանա: Այսօր նախագահը., պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ձեռք պետք է մեկնեն: Ես դեռ ամենը չեմ ասում՝ ելնելով իրադրությունից, բայց այս ամենը բավական է, որ իմանան՝ ավելի շատ բան կարող եմ ասել: Պետք է անձամբ Սեյրան Օհանյանը ձեռք մեկնի, որովհետև եթե Աստված մի արասցե պատերազմ լինի, պետք է նաև մեր աջակցությամբ նա կանխի դա: Ուրեմն պետք է ձեռք մեկնի և լսի մեր առաջարկությունները: Իսկ մեր առաջարկություններն այնքան շատ են և այնքան օգտակար, որ եթե դրանք չլինեն այս օրերին, ուրեմն մենք պետք է կորած լինեինք: Սա թող բաց նամակի նման հայտարարությունն լինի, բայց ամեն մեկն իր տեղը պետք է ունենա: Հասարակությունն այս օրերին առողջացել է, և ես չեմ ուզում, որ ձրիակերները և կեղծ գեներալները, կեղծ հերոսները մտնեն ասպարեզ և նորից մանդատ վերցնեն իրենց չարագործությունների համար:

Դուք այս օրերին առաջնագծում էիք, իսկապե՞ս մեր զինտեխնիկան այդքան հին է:

Այո, զենքի առումով հետ ենք, որովհետև փող չունենք, բայց կան բաներ, որտեղ փող պետք չէ, խելք է պետք ընդամենը: Աշխարհում այսօր ամենաշատը փողն է, մնացած բաներն են քիչ: Եվ եթե իրենք չգիտեն՝ որտեղից փող վերցնել, ինձ թող հարցնեն, կասեմ՝ որտեղից վերցնեն փող, ես շատ-շատ փողի տեղ գիտեմ, այնպես որ, փողը խնդիր չէ, խնդիրը ցանկությունն է:

Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Երևանը հավանություն է տալիս ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայմանը: Դուք ունե՞ք մտահոգություններ:

Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը կլինի մեր իշխանությունների վերջին դավաճանությունը: Մենք խաղաղապահ զորքեր ունենք, դա մեր հարազատ բանակն է, և մենք պետք է տեր կանգնենք մեր հարազատ բանակին, հզորացնենք, պահենք-պաշտպանենք, զինենք, այլ ոչ թե նստած Բագրևանդի հինգում՝ բանակը լափեն, մենք անուն առ անուն բոլոր լափողներին գիտենք: Սա է հարցը…