Եթե ճանաչեցիք կամ փոքր կասկած ունեք՝ արձագանքեք. Վանաձորի «ԼուսիաՖուդ» սննդի կետը գիշերը փորձել են թալանել. ընկերության տնօրենն ահազանգում է (տեսանյութ)
Լոռու մարզi Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պող., 8/56 հասցեում գործող «ԼուսիաՖուդ» ընկերության տնօրեն Լուսինե Բարաթյանն ահազանգում է՝ հանրային սննդի սպասարկման կենտրոննը փորձել են թալանել: Նա տեղադրելէ տեսանյութեր և կից գրել.
«ԼուսիաՖուդը պարզապես բիզնես չէ։
Այն մեր ընտանիքի տարիների քրտնաջան աշխատանքի, անքուն գիշերների, հավատքի ու պայքարի արդյունքն է։
Շատերդ եք ականատեսը, թե ինչպես ենք զրոյից, քայլ առ քայլ, կառուցել մեր արտադրամասը։
Այս գիշեր, երկու արարած, գազանաբար հարձակվել են այդ ամենի վրա` պատճառելով մեծ վնասներ։
Թեև դիմակավորված են, բայց վստահ եմ՝ իրական կյանքում նրանց ճանաչողները հեշտորեն կկռահեն սրանց ով լինելը։
Խնդրում եմ, եթե ճանաչեցիք կամ փոքր կասկած ունեք՝ արձագանքեք։ Խոստանում և երաշխավորում եմ՝ ոչ մի տեղ չհնչեցնել ձեր անունը։
Խնդրում եմ նաև տարածել, որ կարողանանք հնարավորինս շուտ գտնել սրանց»: