ԱՄՆ-ն դավաճանեց իր արաբ դաշնակիցներին. Լավրով
Ռուսաստանը չի օգնում Իրանին հետախուզական տվյալներով, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք Իրանին մատակարարել ենք որոշակի տեսակի ռազմական արտադրանք, բայց չենք կարող ընդունել այն մեղադրանքները, որ մենք օգնում ենք Իրանին հետախուզական տվյալներով», - ասել է նախարարը։
Նա ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաների գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը հրապարակայնորեն հասանելի է, և նա չի զարմանում Իրանի կողմից այդ օբյեկտների վրա հարձակումներից։
«Ամերիկացիները իզուր չէին տարհանել իրենց զորքերի մեծ մասին այդ բազաներից։ Սա նաև ցույց է տալիս, որ նրանք գիտեին, թե ինչ է լինելու։ Այս ագրեսիան սկսելով՝ նրանք դավաճանեցին և հիասթափեցրին իրենց արաբ դաշնակիցներին», - նշել է Լավրովը։