Հակամարտության դաշտում դիերի որոնման և փոխանակման գործընթացը շարունակվում է
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զոհվածների դիերի փոխանակման գործընթացը կշարունակվի ևս 2-3 օր:
Այս մասին newspress.am-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ, պայմանավորվածություն էր ձեռք բերվել ապրիլի 8-ին` ժամը 15:00-20:00-ը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի հյուսիսային և հարավային ուղղություններում խստորեն ապահովել կրակի դադարեցման ռեժիմը և սկսել զոհվածների մարմինների որոնման աշխատանքները:
Գործընթացին հետևում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները: