Ուկրաինան այժմ ավելի ուժեղ է, քան ձմռանը. Զելենսկի
Ռուսաստանը շարունակում է Ուկրաինայի կարևորագույն ենթակառուցվածքների վրա իր հարվածների երկրորդ փուլը՝ ներկայումս թիրախավորելով ջրամատակարարումը, ջրամբարները, ամբարտակները և լոգիստիկ կենտրոնները։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Reuters-ին տված հարցազրույցում։
Ուկրաինայի նախագահն ասել է, որ Ուկրաինան այժմ ավելի ուժեղ է, քան ձմռանը։
«Մենք պետք է պայքարենք ֆինանսավորման համար։ Ֆինանսավորումը կամրապնդի մեր օդային պաշտպանությունը։ Անշուշտ։ Մենք ունենք տեխնոլոգիաներ», - ընդգծել է նա։
Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան ունի օրական 2000 անօդաչու թռչող սարք արտադրելու հնարավորություն, բայց դրա համար անհրաժեշտ է բավարար ֆինանսավորում։