«Կիրանցում իմաստ չունի տների շուրջ պարիսպ սարքելը, պետությունն արդեն պարիսպը դրել է»․ Նիկոլ Փաշինյան
«Կարո՞ղ է ես չեմ նկատել կամ դեռ չեն հասցրել սարքել՝ Կիրանցում նոր կառուցվող տների շուրջ պարիսպ չկա՞, կամ ինչ-որ բարձր պարիստ»,- այս մասին Կառավարության նիստում հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանը։
«Պարոն Խաչատրյանն ասում է՝ փողը չի հերիքում պարիսպի համար։ Բայց դա նորմալ է, դա լավ է, ռացիոնալ է, համենայնդեպս եթե առաջնայինը պարիսպը լիներ, դա կսարքեին։ Եվ դա հենց կառավարության բովանդակային դերն է։ Իմաստ չունի այնտեղ պարիսպ սարքելը, պետությունն արդեն պարիսպը դրել է»։