Պապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրելՇուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ ՎարդանյանՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է Սև ծովով հացահատիկի փոխադրման անվտանգության ապահովման հարցըԹմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրևանի և Լիոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանը և «ԴԵԿՐԱ»-ն քննարկել են ճանապարհային անվտանգության բարելավման հարցերըՌոբերտ Ամստերդամ․ «Սա հաղթանակի պատմություն չէ․ պատասխանատու է հենց Փաշինյանը»Սարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՓաշինյանը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵԱԶԲ-ն գործընկերների հետ Հարավային Կովկասի երկրներում նոր ուղղակի ներդրումների հիմնադրամ կստեղծիՉնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան ՍաղաթելյանԻրանին խորհուրդ կտայինք զբաղվել սեփական երկրի խնդիրներով և չմիջամտել այլ պետությունների ներքին գործերին. Ադրբեջանի կրթության նախարարությունՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԿիևում նշել են Ռուսաստանի հետ խաղաղության կնքման գլխավոր պայմանը
Մշակույթ

Կարկանդակներ՝ մշակույթի շենքի թեժ կրակի վրա. ինչո՞ւ վերցրեցին շենքը Հրանտ Թոխատյանից և ի՞նչ կապ ունեն այս պատմության հետ Հայկոն ու Արայիկ Հարությունյանը

«Կանազ» մշակույթի տան չգործող չորս հարկանի շենքում բռնկված հրդեհը հենց առաջին պահից գրեթե բոլորի մոտ մի միտք հարուցեց՝ հրդեհը պատահական չէր:

Այս մասին կարծիքները  տարաբնույթ էին:

Պատմական էքսկուրս կատարելով, պետք է նշենք, որ  2017 թվականին, Երևանի  Ազատության պողոտայի 19 հասցեում գործող «Արաբկիր» մշակութային կենտրոնի շենքը, ներդրումային ծրագրի դիմաց, 10 տարի ժամկետով, այսինքն՝ մինչև 2027 թվականը ներառյալ, անհատույց օգտագործման է հանձնվել «Արվեստի այբուբեն» հիմնադրամին, որի ղեկավարն է  ՀՀ ժողովրդական արտիստ, մշակութային գործիչ Հրանտ Թոխատյանը:

Սա տեղի ունեցավ, կենցաղային լեզվով ասած,  «Սերժի ժամանակ», իսկ ավելի կիրթ ձևակերպմամբ՝ գործող քաղաքական ուժի ղեկավար Սերժ Սարգսյանի կառավարման օրոք: Երևանի քաղաքապետն էլ Տարոն Մարգարյանն էր:

Ու դեռ այն ժամանակ այս պատմության շուրջ սկսեցին տարատեսակ կարծիքներ հնչել ու քաղաքական երանգ տալ կատարվածին:

Մասնավորապես, նախագծի քննարկման ընթացքում, այն ժամանակ դեռ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ընդդիմադիր անդամ Արայիկ Հարությունյանը, ով այսօր իշխանության մաս է կազմում,  նախագծի վերաբերյալ որոշակի թերահավատություն ուներ. նա այս ամենը կապել էր Հրանտ Թոխատյանի քաղաքական գործունեության հետ ու նշել, թե՝  ՀՀԿ-ի հետ առնչությունը բացասական ֆոն է ստեղծում:

«Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ից հեռու մնալն այս գործունեության ընթացքում շատ կարևոր է լինելու` ձեր նախագծի վերաբերյալ վստահություն ունենալու առումով: Մենք հետաքրքրված ենք և կողմ ենք քվեարկելու այս նախաձեռնությանը, սակայն ուշի ուշով  հետևելու ենք ու հաշվետվություն պահանջելու»:

Այս արտահայտությունն էր արել Արայիկ Հարությունյանը նիստի ժամանակ, գուցե դեռ իր ամենալավ երազում անգամ չպատկերացնելով, որ մի քանի տարի անց, Հրանտ Թոխատյանից հաշվետվություն կպահանջեն որպես իշխող կուսակցություն:

«Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամը պարտավորվել էր նորոգել կենտրոնը և նախատեսում էր այնտեղ իրականացնել թատրոնի, պարարվեստի, երաժշտարվեստի, կերպարվեստի, մեդիա ոլորտի ուսուցման ծրագրեր՝ կենտրոնը դարձնելով մշակութային բարձր արժեքների տարածման և քարոզելու վայր:

2024թ-ին, երբ դեռևս 3 տարի կար պայնագրի ժամկետը լրանալուց, պայմանագրային պարտավորությունների չկատարման հիմքով, շենքը վերադարձվել է Երևան համայնքին:

Սակայն մինչ այդ պահը, NEWSPRESS.am-ի տեղեկություններով, Հրանտ Թոխատյանը դիմում է Երևանի քաղաքապետին, որի պաշտոնում այն ժամանակ Հայկ Մարությանն էր՝ Թոխատյանի գործընկեր Հայկոն:

Թոխատյանը խնդրում է երկարաձգել պայմանագրի ժամկետը, պարզաբանելով, որ գումարի հետ կապված խնդիրներ կար ու հիմա արդեն կա գումար: Սակայն Հայկոն մնում է անդրդվելի՝ «ռիսկային է»,- ասում է նա:

Հրանտ Թոխատյանն էլ պնդում է, որ ռիսկային ոչինչ չկա, ամեն ինչ ժամանակին կարվի, իսկ եթե անգամ ռիսկ կա, ապա այդ ռիսկն ինքն իր վրա  է վերցնում: Բայց Հայկոն իրենն է պնդում, ու շենքի ճակատագիրը տնօրենինելու իրավունքը, ժամանակից շուտ, վերցնում են Հրանտ Թոխատյանի ձեռքից՝ հանձնելով համայնքի տնօրինությանը: ՔՊ-ականների ձեռքին գործիք դարձած Հայկոյի գրչի, գուցե անգիտակից, հարվածով, շենքը հայտնվում է բարձիթողի վիճակում՝ դառնալով անօթևանների կացարան, կամ ինչպես տեղի բնակիչներն են ասում՝ «բոմժանոց»:

Ահա այսպիսի կարկանդակներ՝ մշակույթի շենքի թեժ կրակի վրա:

Տեղեկություններ կան նաև, որ մշակույթի շենքի վայրում, իշխանությունները մտադիր են հյուրանոց կամ բազմաբնակարան կառուցել: Իհարկե Արաբկիրի համայնքապետը սա հերքում է և պնդում, թե՝ շենքը հիմնանորոգելու են:

Այստեղ դասականը կասեր՝ «յա, իրո՞ք...»: Բա մինչև այրվելը ինչո՞ւ չէիք նորոգում, բա Թոխատյանի ձեռքից  խլում էիք, թե՝ «չես սարքում...», բա 2 տարի ձեր ձեռիքն էր՝ սարքեիք..., թե՞ նպատակը միայն տարածքը թունդ ընդդիմադիր հայացքներ ունեցող և ձեզ քննադատող գործչից վերցնելն էր:

Հիմա հարց  շենքի ճակատագիրը տնօրինելու Թոխատյանի իրավունքը չմարսած ՔՊ-ական Արայիկ Հարությունյանին՝ այստեղ քաղաքական երանգ չե՞ք տեսնում: Ու շատ հետաքրքիր է՝ Արայիկ Հարությունյանը կկատարի՞ տարիներ առաջ տված իր խոստումը, կլինի՞ ուշի ուշով հետևողական ու կպահանջի՞ հաշվետվություն համայնքից այս մասով, թե՞ յուրայիններից հաշվետվություն պահանջելը «իր հագով չէ»:

Արմինե Մկրտումյան