1821 թվականի այս օրը՝ մարտի 25-ին, մեր բարեկան հույները կոտրեցին ստրկության շղթաները, և ապստամբություն սկսվեց. հայտարարություն
Հայաստանի և Արցախի հույների «Պատրիդա» հասարակական կազմակերպության ղեկավար Էդուարդ Դմիտրիի Պոլատիդիսին
Մեծարգո Էդուարդ Դմիտրիի,
Շնորհավորում ենք մեր հույն բարեկամներին և Հունաստանի հրաշալի ժողովրդին ազգային տոնի` Ազատագրման և ավետման օրվա կապակցությամբ:
Շնորհավոր Անկախության տոնդ, հերոսների և աստվածների քաղաքակրթաստեղծ Հունաստան - Հելլադա, սիրելի հույներ...
1821 թվականի այս օրը՝ մարտի 25-ին, մեր բարեկան հույները կոտրեցին ստրկության շղթաները, և ապստամբություն սկսվեց, որը գագաթնակետին հասցրեց չորսդարյա օսմանյան լծից երկրի ազատագրումը։
Այսօր հատուկ օր է ոչ միայն բոլոր հույների, այլև թուրքերի կողմից օսմանյան կայսրությունում ու Արցախում ցեղասպանված, Արևմտյան Կասպիայի բոլոր վարչակարգերի վայրագ մեծագույն մշակութային եղեռն վերապրած հայերի և բնիկ ժողովուրդների համար, քանի որ այն միավորում է երկու մեծ տոն՝ Հունաստանի Անկախության և Ավետման օրը։
Ծանր հազարամյակներ ապրելով` հույն ժողովուրդը կարողացավ մնալ քաղաքակրթության հիմնական օրրաններից մեկը։
Եթե 1920-22թթ չծվատվեին, և´ Հունաստանը, և´ Հայաստանը հիմա կունենային բնական քաղաքակրթական սահման։
Բայց կգա օրը, ու հայ-հելենական բնական սահմանը կվերականգնվի։
Այս երկու տոներն ավելի սերտորեն են կապված, քան կարող է թվալ առաջին հայացքից։ «Ավետում» անունն ինքնին խոսում է իր մասին։
Ձեզ մեծ ուրախություն ենք ավետում, որն ամբողջ ժողովրդինն է...
«Քոչարի» Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք կուսակցություն
Ցեղասպանության և Մշակութային Եղեռնի կանխարգելման միջազգային ինստիտուտ