ԱՄՆ-ն Իսրայել է ուղարկել կործանիչներ
ԱՄՆ ռազմաօդային ուժերը Իսրայելի Օվդա ավիաբազա են տեղակայել 12 F-16 կործանիչներից բաղկացած լրացուցիչ խումբ:
Այս մասին հայտնում են Ռազմական օդային հետևման դաշինքի տվյալները։
Իսրայելի Օվդա ավիաբազայում արդեն տեղակայված է ամերիկյան հինգերորդ սերնդի F-22 Raptor կործանիչներից բաղկացած 12 կործանիչ:
Մերձավոր Արևելքում ամերիկյան մարտավարական օդուժը ներկայումս ունի մոտ 250 ինքնաթիռ։ Դրանց ամենամեծ կենտրոնացումը Հորդանանի Մուվաֆաք Սալթի ավիաբազայում է, որտեղ տեղակայված են ամերիկյան մարտական ինքնաթիռների բազմաթիվ խմբեր, այդ թվում՝ F-35A, F-15E, F-16 և A-10։
Իսրայելից բացի, կործանիչներ տեղակայված են նաև Սաուդյան Արաբիայի արքայազն Սուլթան ավիաբազայում և USS Abraham Lincoln ավիակիրի վրա։