Պապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրելՇուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ ՎարդանյանՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է Սև ծովով հացահատիկի փոխադրման անվտանգության ապահովման հարցըԹմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրևանի և Լիոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանը և «ԴԵԿՐԱ»-ն քննարկել են ճանապարհային անվտանգության բարելավման հարցերըՌոբերտ Ամստերդամ․ «Սա հաղթանակի պատմություն չէ․ պատասխանատու է հենց Փաշինյանը»Սարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՓաշինյանը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵԱԶԲ-ն գործընկերների հետ Հարավային Կովկասի երկրներում նոր ուղղակի ներդրումների հիմնադրամ կստեղծիՉնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան ՍաղաթելյանԻրանին խորհուրդ կտայինք զբաղվել սեփական երկրի խնդիրներով և չմիջամտել այլ պետությունների ներքին գործերին. Ադրբեջանի կրթության նախարարությունՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԿիևում նշել են Ռուսաստանի հետ խաղաղության կնքման գլխավոր պայմանը
Մշակույթ

Այսօր լրանում է Շուշիի ցեղասպանության 106-րդ տարելիցը. հայտարարություն

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը և «Կաճառ» գիտական կենտրոն ՀԿ-ն համատեղ հայտարարություն են տարածել Շուշիի ցեղասպանության 106-րդ տարելիցի առթիվ։

Հայտարարությունում ասվում է. «2026 թվականին լրանում է Շուշիի հայկական բնակչության նկատմամբ իրականացված ցեղասպանական ոճրագործության 106-րդ տարելիցը։ 1920 թվականի մարտին տեղի ունեցած ցեղասպանությունը ոչ միայն մարդկային զանգվածային կոտորածի, այլև հայկական քաղաքակրթական ներկայության համակարգված ոչնչացման ակտ էր՝ ուղղված Շուշիի՝ որպես Արցախի մշակութային, հոգևոր և կրթական կենտրոնի վերացմանը։ Շուշիի բնիկ հայերի ցեղասպանության հետևանքով արմատապես փոխվեց քաղաքի ժողովրդագրական պատկերը՝ խաթարվելով դարերով ձևավորված հայկական գերակշռող ներկայությունը։

Մենք խստորեն դատապարտում ենք այն փաստը, որ մեկ դար անց Շուշիում և ընդհանրապես Արցախում շարունակվում է նույնատիպ քաղաքականությունը՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանը, յուրացմանը և խեղաթյուրմանը։ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող գործողությունները՝ եկեղեցիների ապամոնտաժում, պատմամշակութային կոթողների ձևափոխում, հայկական ինքնության ջնջում, ակնհայտ շարունակությունն են այն ցեղասպանական քաղաքականության, որը սկիզբ առավ դեռևս 20-րդ դարի սկզբին։

Առանձնակի ընդգծման է արժանի, որ 2020 թ․ հոկտեմբերի 8-ին թուրք-ադրբեջանա-ահաբեկչական տանդեմի կողմից նույն օրը երկու անգամ գերճշգրիտ զինատեսակների կիրառմամբ թիրախավորվեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, այն պայմաններում, երբ եկեղեցու մերձակայքում որևէ ռազմական նշանակության կառույցներ չկային։

Առանձնակի մտահոգիչ է, որ միջազգային կառույցների անգործությունն ու ընտրովի մոտեցումները փաստացի նպաստում են այս հանցավոր քաղաքականության շարունակականությանը։ Մշակութային ցեղասպանությունը, որպես միջազգային իրավունքի կոպիտ խախտում, շարունակում է մնալ անպատիժ, ինչը վտանգավոր նախադեպ է ստեղծում համաշխարհային մշակութային ժառանգության պաշտպանության համակարգի համար։

Մենք հայտարարում ենք՝

Շուշիի 1920 թվականի ջարդերը ցեղասպանություն էին՝ իրենց նպատակի, մեթոդների և հետևանքների ամբողջությամբ,

Շուշիի հայ բնակչության ոչնչացումը և տեղահանումը հանգեցրել է քաղաքի ժողովրդագրական պատկերի արմատական փոփոխության,

Արցախի տարածքում այսօր իրականացվող մշակութային քաղաքականությունը հանդիսանում է այդ ցեղասպանության շարունակություն՝ նոր ձևերով և մեթոդներով,

հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը նպատակ ունի վերացնել պատմական հիշողությունը և խաթարել տարածաշրջանի քաղաքակրթական պատկերը։

Մենք պահանջում ենք՝

միջազգային կազմակերպություններից՝ իրական, ոչ ձևական քայլեր՝ Արցախի մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ,

անկախ միջազգային մոնիթորինգի իրականացում՝ հայկական պատմամշակութային հուշարձանների վիճակի գնահատման համար,

Ադրբեջանի կողմից մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման քաղաքականության իրավական գնահատական։

Շուշիի ցեղասպանության հիշատակը մեզ համար ոչ միայն անցյալի ցեղասպանական քաղաքականության արձանագրում է, այլև ներկայի և ապագայի պատասխանատվություն։ Մշակութային ժառանգության պաշտպանությունը հանդիսանում է ազգային և համամարդկային արժեք, որի խախտումը պետք է արժանանա համարժեք միջազգային արձագանքի։

Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ շարունակելու փաստագրել, բարձրաձայնել և միջազգային հարթակներում ներկայացնել Արցախի մշակութային ցեղասպանության իրական պատկերը։

Հիշում ենք։ Դատապարտում ենք։ Պայքարում ենք»։