«Հեզբոլլահը» հարվածներ է հասցրել Իսրայելի բանակի դիրքերին
Լիբանանյան «Հեզբոլլահ» արմատական խմբավորումը հայտնել է Իսրայելի պաշտպանության ուժերի հինգ թիրախներին հարվածելու մասին:
Այս մասին հաղորդում է «Ալ-Ջազիրա»-ն։
Ըստ հեռուստաալիքի՝ խմբավորման հարձակումների թիրախում են եղել իսրայելական զորքերի կենտրոնացման կայանները, զորանոցները, ռադարային կայանը և հրետանային դիրքերը։
Մասնավորապես, հարավային Լիբանանում գտնվող իսրայելական զորքերը ենթարկվել են հրթիռային հարձակման։
«Հեզբոլլահ»-ը նաև անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ է օգտագործել իսրայելական ռադարային կայանի և հրետանային դիրքերին վրա հարվածելու համար։