Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)Մտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ինտեգրման գործընթացի, ներքաղաքական զարգացումների վերաբերյալԵՄ-ն պատշաճ ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի վարույթի վերաբերյալ հարցերըԷլմիրա Կարապետյանը նվաճել է հրшձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալԱլեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնԴոլարն ու եվրոն փոքր-ինչ էժանացել են«Բարձրաշխարհիկ» գեղցիները, երբ իշխանության են գալիս, սկսում են գյուղացիներին ու աշխատավորներին վերևից նայել. ՓաշոյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան
Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա
Պայթյուն Իրաքում. զոհերի թվում է բանակի բարձրաստիճան գեներալՊրեմիում տաքսիներ՝ առանց մեքենաների. ՊԵԿ-ը բացահայտել է բլոգերների գովազդով աշխատող խարդախության խոշոր սխեմա (տեսանյութ)
Թյուրըմբռնում է, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան. ես նման պնդում չեմ արել. Սուրեն Գրիգորյան
COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամԱյս նկարն անպատվության մասին է. Մենուա Սողոմոնյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառովՀորմուզի նեղուցում ականի վրա խոշոր նավ է պայթել և խորտակվելՓաշինյանը Տաթև Անտոնյանին ազատել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնիցԻնչո՞ւ պետք է տուժեն մարզաբնակ մեր հայրենակիցները. Գառնիկ Դանիելյան
ԱԱԾ-ն խուզարկել է «Ադեկվադ» միաբանության գրասենյակը (տեսանյութ)
Ուկրաինան հարվածել է Սարատովի մետալուրգիական գործարանին ու Սբերբանկի տվյալների մշակման կենտրոնին
«Մարտական ընկերներ էինք կորցրել ու իմացանք, որ տարածքներ են հանձնում». ինչո՞ւ Արմեն Ղարիբյանը քաշեց Փաշինյանի նախկին խոսնակի մազերն ու ի՞նչ պատիժ է նրան սպառնում
Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnրՄարզերի հարգելի՛ բնակիչներ, խցանումները թեթևացնելու ֆեյք հիմնավորման տակ, ձեզ արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան քաղաք․ ավագանու անդամ
Փաշինյանն ու Բելոզյորովը մտքեր են փոխանակել Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախջևան հատվածների երկաթուղիների վերակառուցման նախագծերի շուրջ
Դատախազությունը հօգուտ պետության պահանջում է ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 միլիոն դրամ
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մեկնում է Բաքու
Մամուլ

Շանտաժի տարր տեսնո՞ւմ եմ` ոչ, չեմ տեսնում, ինչո՞ւ ենք անում` լավ ենք անում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Ութ տարվա ընթացքում հինգ պատերազմ եւ ռազմական գործողություն բերած իշխանության ներկայացուցիչները, շարունակելով երկրորդել պետության թիվ մեկ պատուհասին, սեփական ժողովրդին շանտաժի են ենթարկում, պատերազմի սպառնալիքով ահուսարսափի մեջ պահում։ 2020-ին Տավուշում հուլիսյան մարտեր, սեպտեմբերին սկսված 44-օրյա պատերազմ, 2021-ի նոյեմբերին Գեղարքունիքի նկատմամբ ռազմական էսկալացիա, 2022 թվականի սեպտեմբերին ջերմուկյան մարտեր եւ վերջապես Արցախի հանձնում` 2023-ի սեպտեմբերին։

Զրոյական կետից բանակ­ցություններ սկսած Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը, որ Արցախն ու ՀՀ սուվերեն տարածքները հանձնելուց հետո 2024-ին էլ պատերազմի սպառնալիքով` առանց մի կրակոցի թշնամուն հանձնեցին տավուշյան տարածքները, այսօր իսկական հիբրիդային պատերազմ են իրականացնում իրենց իսկ ժողովրդի դեմ, որի նպատակն է վերարտադրվել հունիսյան ընտրություններում, իրենց՝ պատերազմ ու աղետ բերողներին, ներկայացնել որպես «խաղաղության կուսակցություն», ընդդիմադիրներին՝ «պատերազմի»։

Փաշինյանը նախօրեին կրկին մարզերում էր, ապա Երեւանում քարոզարշավ իրականացրին, որի ժամանակ կրկնեց օրեր առաջ արած պնդումը՝ ավելի համոզիչ տոն հաղորդելով իր խոսքին. «Լինելու ա պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ, եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չստանա»։ Ինչպես ասում են՝ գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին։ Այս թեմայի շուրջ իշխանականների վերջին օրերի մեկնաբանությունները մատնում են, որ իշխանության տեղն այնքան նեղն է, որ մեկ կենտրոնում մշակված կեղծ լոզունգներով որոշել են ժողովրդին վախեցնելով` կրկին գողանալ մարդկանց քվեն, ինչպես արեցին 2021 թվականին: Եվ այդ նպատակով էլ անընդհատ կրկնում են այն ոչնչով չհիմնավորված թեզը, թե պատերազմ է լինելու, եթե մեզ չընտրեք: Սա ամենաստոր քայլն է, որ փորձում են իրականացնել՝ անտեղյակ ու պատերազմից վախը չհաղթահարած ժողովրդի ուղեղները լվանալով եւ փորձելով ազդել տատանվող զանգվածի վրա:

Երեկ էլ տեռորի եւ խոսքով ահաբեկիչների դերը ստանձնել էին նրա կառավարության անդամները` արդարադատության եւ արտաքին գործերի նախարարները: Արարատ Միրզոյանը, թվում էր, իր զուսպ եւ հավասարակշիռ պահվածքով տարբերվում է Նիկոլ Փաշինյանից, բայց արի ու տես՝ այսօր ՔՊ-ում «բոլորս Նիկոլ ենք, բոլորս տեռորիստ ենք» կարգախոսն է գործում, եւ բոլորն են նախընտրական որսի դուրս եկել ու ոչ մի միջոցի մեջ խտրականություն չեն դնում։ Ընդ որում՝ Սրբուհի Գալյանը խոստովանեց, որ Փաշինյանի այդ հայտարարությունը քաղաքական է, եւ իրենք ընդամենը ընդդիմադիրների խոսույթից ենթադրություններ անելով են պատերազմի մասին պնդումներ անում․ «Խոսքը խաղաղության, հաստատված խաղաղության եւ այն փայփայելու մասին է, իսկ այն հայտարարությունները, որոնք հնչում են ընդդիմադիր դաշտից, մեր ընկալմամբ՝ չունեն այլ որակում, քան խաղաղությունը վտանգող: Հետեւաբար, քաղաքական դեմքերն ազատ են՝ անելու քաղաքական հայտարարություններ։ Վարչապետը նաեւ շարունակել է, որ խաղաղությունը ռեւիզիայի ենթարկելը պատերազմի դուռ բացելու վտանգ է պարունակում։ Այո, դա այդպես է՝ մեր ընկալմամբ»։

«Վարչապետը սեպտեմբեր ամիսը պայմանական է ասել՝ նկատի ունենալով ընտրություններից կարճ ժամանակ անց, իսկ որ նման հեռանկար կարող է լինել, դա միանշանակ է»,- իր հերթին հայտարարեց Արարատ Միրզոյանը։ «Րոպեներ առաջ, ԱԺ հանձնաժողովում նստած, խոսում էինք այդ թվում այն ընդդիմադիր պատգամավորների հետ, որոնց գաղափարախոսությունն այն է, նաեւ խորհրդարանում չգտնվող առանձին ընդդիմադիր շրջանակների, որ գրեթե բոլոր հարեւան երկրների հետ տարածքային խնդիրներ կան, տարածքային պահանջներ ու հավակնություններ ունենք։ Բառացի մեջբերում եմ այդ մտքի կրող մի քաղաքացու խոսքը՝ «Էս Հայաստանը մեզ պետք չի», եւ քարտեզը գետնին գցելը։ Ակնհայտ է, որ եթե այս մտայնությամբ մարդիկ իշխանության գան, անմիջապես խնդիր է առաջանալու հարեւանների հետ։ Հաշվի առնելով, թե այս օրերին երկրներն ինչ մեթոդաբանությամբ են փորձում հիմնախնդիրները լուծել, շատ մեծ հավանականությամբ՝ Հայաստանը կկանգնի նոր պատերազմի առաջ»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ «կա՛մ մենք, կա՛մ պատերազմը» միտքը շանտաժի է նման, ԱԳ նախարարն ասաց. «Շանտաժն այստեղ ո՞րն է։ Մենք առաջարկում ենք խաղաղություն, այլ պայմաններում, հավատացեք, մեր խորը համոզմամբ, Հայաստանի Հանրապետության ոչ թե հաջողությունը, ոչ թե զարգացումը, այլ որպես անկախ պետություն գոյությունն ինքնին կհայտնվի մեծ կասկածի տակ։ Եվ կա զուգահեռ առաջարկը, որ չէ` այս Հայաստանը մեզ ընդհանրապես պետք չի, մենք թքած ունենք սրա վրա, մեզ պետք է չգիտեմ ինչ Հայաստան։ Սա շանտաժ չի, սովորական բան է»։

Հարցին՝ արդյոք չի՞ ստացվում, որ իրենք կանխակալ կերպով մյուս ուժերին կոչում են պատերազմի ուժեր, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Իրենք են ասում։ Սա քաղաքական անճարակության դրսեւորում է այն ուժերի կողմից, որոնք մեզ մեղադրում են նրանում, որ մենք ասում ենք, որ մենք խաղաղության կուսակցությունն ենք, իսկ մյուսների ասածն այնքան անհեռանկար է եւ վտանգավոր, որ հանգեցնելու է պատերազմի։ Սա այնքան ճիշտ է եւ անխոցելի, որ գալիս մեզ ասում են՝ լավ, էլի, էդ մի ասեք, որովհետեւ ընտրական մրցապայքարում մենք կարող է այդքան հաջողակ չլինենք»։

Ինչո՞ւ են որոշել, որ քաղաքական հակառակորդները պատերազմ են քարոզում, գուցե նրանք բանակցությունները նկատի ունեն եւ ավելի լավ են կողմնորոշվում աշխարհաքաղաքական իրավիճակում, քան դուք, իսկ դուք պատերազմով եք սպառնում։ Նախարարի արձագանքն այսպիսին էր. «Դա մեր քաղաքական իրավունքն է։ Ես այդտեղ շանտաժի տարր տեսնո՞ւմ եմ՝ ոչ, չեմ տեսնում։ Ինչո՞ւ ենք անում` լավ ենք անում. դա մեր քաղաքական առաջարկն է, եւ մենք օրենք չենք խախտում»»։