Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)Մտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ինտեգրման գործընթացի, ներքաղաքական զարգացումների վերաբերյալԵՄ-ն պատշաճ ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի վարույթի վերաբերյալ հարցերըԷլմիրա Կարապետյանը նվաճել է հրшձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալԱլեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնԴոլարն ու եվրոն փոքր-ինչ էժանացել են«Բարձրաշխարհիկ» գեղցիները, երբ իշխանության են գալիս, սկսում են գյուղացիներին ու աշխատավորներին վերևից նայել. ՓաշոյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան
Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա
Պայթյուն Իրաքում. զոհերի թվում է բանակի բարձրաստիճան գեներալՊրեմիում տաքսիներ՝ առանց մեքենաների. ՊԵԿ-ը բացահայտել է բլոգերների գովազդով աշխատող խարդախության խոշոր սխեմա (տեսանյութ)
Թյուրըմբռնում է, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան. ես նման պնդում չեմ արել. Սուրեն Գրիգորյան
COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամԱյս նկարն անպատվության մասին է. Մենուա Սողոմոնյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառովՀորմուզի նեղուցում ականի վրա խոշոր նավ է պայթել և խորտակվելՓաշինյանը Տաթև Անտոնյանին ազատել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնիցԻնչո՞ւ պետք է տուժեն մարզաբնակ մեր հայրենակիցները. Գառնիկ Դանիելյան
ԱԱԾ-ն խուզարկել է «Ադեկվադ» միաբանության գրասենյակը (տեսանյութ)
Ուկրաինան հարվածել է Սարատովի մետալուրգիական գործարանին ու Սբերբանկի տվյալների մշակման կենտրոնին
«Մարտական ընկերներ էինք կորցրել ու իմացանք, որ տարածքներ են հանձնում». ինչո՞ւ Արմեն Ղարիբյանը քաշեց Փաշինյանի նախկին խոսնակի մազերն ու ի՞նչ պատիժ է նրան սպառնում
Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnրՄարզերի հարգելի՛ բնակիչներ, խցանումները թեթևացնելու ֆեյք հիմնավորման տակ, ձեզ արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան քաղաք․ ավագանու անդամ
Փաշինյանն ու Բելոզյորովը մտքեր են փոխանակել Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախջևան հատվածների երկաթուղիների վերակառուցման նախագծերի շուրջ
Դատախազությունը հօգուտ պետության պահանջում է ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 միլիոն դրամ
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մեկնում է Բաքու
Մամուլ

Երբ հողը փախչում է ոտքերի տակից. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայ առաքելական եկեղեցու դեմ իր իսկ հրահրած արշավում տապալվելուց հետո շաբաթ-կիրակի օրերը Նիկոլ Փաշինյանը վատնում է «ուրախ ավտոբուսով» շրջագայելու, հընթացս ցուցադրաբար տարբեր բաներ ուտելու, ՀՀ ուրվագծով քարոզչական կրծքանշան բաժանելու վրա: Նախօրեին նույնիսկ մետրո էր մտել, բայց երևի հասկացավ, որ իզուր:

Բայց հիմնականն այն է, որ բոլոր այն վայրերում, որտեղ հատուկ իր հետ հանդիպման համար «հավաքած, բերված» անձանցից բացի լինում են ոչ դրածո, իրական մարդիկ, արձանագրվում է սուր դժգոհություն: Ավելին՝ արտահայտվում է անկեղծ ատելություն, ու նկատենք՝ շատ ընդգծված ատելություն: Նման դեպքերում գրանցվում են ըմբոստություն, հակաճառումներ, բարձրացվում և հնչեցվում են բազմաթիվ խնդիրներ:

Ու դա տեսնում են ոչ միայն այդ պահին այդ վայրում ներկա գտնվողները, այլև ուղիղ եթերով կամ «դեպքի վայրերից» հաղորդող լրատվամիջոցներին հետևող հազարավոր մարդիկ: Ու տեսնում են, որ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն մերժված է:

Հա, Նիկոլ Փաշինյանն էլ է դա տեսնում, բնականաբար: Ու այնպիսի տպավորություն է, որ նա իր քարոզչական ավտոբուսից ելնում է բացառապես այն բանի համար, որ «ղալմաղալ անի», լեզվակռվի մեջ մտնի հանդիպած նորմալ հայ մարդկանց հետ, գոռգոռա, բղավի, մատերն ու ձեռքերը թափահարի: Ըստ այնմ, բոլոր այն դեպքերում, երբ մի փոքր հակադարձում է արձանագրվում, իսկ վերջին օրերին արձանագրվածները ոչ էլ «մի փոքր» էին, այլ ակնհայտ, Փաշինյանը «ափերից դուրս է գալիս»: Այսինքն, երբ Փաշինյանը հայտնվում է իր ֆեյսբուքաֆեյքային արհեստական թաղանթից դուրս, երբ նրան շրջապատում են ոչ թե վարչական ռեսուրսով բերված, այլ իրական մարդիկ, սկսում է կորցնել ինքնատիրապետումը: Ու կորցնում է այնպես, որ վիրավորական արտահայտություններ է անում Արցախի առաջին ազատամարտում զոհված հերոս հրամանատարի դստերը, մեկ ժամ անց նույն Փաշինյանը գրեթե երդվում է, թե՝ չէր կարող ինքը նման բան ասած լինել, իսկ էլի մի կես ժամ անց արդեն պաշտոնապես ներողություն է խնդրում: Թեպետ, էլ ո՞ւմ է պետք նրա ձևական «ներողությունը», որը պայմանավորված էր առավելապես հանրային հուժկու հակադարձման ու իրեն՝ Փաշինյանին մերժելու ալիքով: Ի վերջո, զայրացած ժամանակ հաճախ մարդիկ ասում են հենց այն, ինչն իրականում իրենց մտքում է, ինչն այդ պահին ենթագիտակցությունը բերում է առաջին պլան: Խոսքը հատկապես «փախածներ» ձևակերպման մասին է:

Իսկ ինչո՞ւ է Փաշինյանը նորից կորցնում ինքնատիրապետումը: Դրա պատճառները մի քանիսն են:

Առաջին գլխավոր պատճառը, կարծում ենք, այն է, որ ինքը շատ լավ գիտի ու առճակատ տեսնում է, որ իր ոչ միայն վարկանիշն է խայտառակ ցածր, այլև սարսափելի մեծ հակավարկանիշ ունի: Տարբեր տեղեկություններով, Փաշինյանի հակավարկանիշը տատանվում է 68-70 տոկոսի միջակայքում: Դա աննախադեպ բարձր (այս դեպքում՝ շատ վատ) ցուցանիշ է՝ համեմատած Հայաստանի բոլոր նախկին ղեկավարների՝ իրենց պաշտոնավարման շրջանում ունեցած հակավարկանիշի: Դա նշանակում է, որ բնակչության 70 տոկոսը ոչ մի պարագայում Փաշինյանին ձայն չի տա: Ու կան տեղեկություններ, որ ԱՄՆ հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած վերջին աղմկահարույց հարցման մեջ դա արտացոլված է եղել: Բայց այն տևական ուշացումով հրապարակվեց, առանց այդ տվյալների... «Դզած-փչած», էլի:

Երկրորդ պատճառը նախորդի բնական ու տրամաբանական շարունակությունն է. ինքը՝ Փաշինյանը, շատ լավ հասկանում է, որ հողը ոտքերի տակից փախչում է: Բանն այն է, որ էլի բոլոր թարմ հարցումների համաձայն, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն ու Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» կտրուկ տարբերությամբ կհաղթեն առաջիկա ընտրություններում: Փաշինյանն սկսում է հասկանալ ու, առանց չափազանցության, մաշկով զգալ, որ առաջիկայում ինքը կարող է կորցնել իշխանությունը: Չափից շատ հանդուրժվելուց հետո:

Այսինքն, Փաշինյանը կորցնում է ինքնատիրապետումը՝ հասկանալով, որ իշխանություն չունի: Այո, նա դեռևս վարչապետի պաշտոնում է, դեռևս իրեն «պարոն վարչապետ»-ով են դիմում, բայց նա այլևս իշխանություն չունի: Ավելին, ինքն այլևս օրակարգ չի թելադրում: Էլ ավելին, ինքն ինչն անում է, վայրկենապես շրջվում է իր դեմ:

Երրորդ՝ խիստ ցավալի հանգամանք է, բայց պետք է արձանագրել: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ատում է ոչ միայն արցախցիներին, այլև բոլորին: Ինքն իրենից, իր անձից այն կողմ ոչ մեկին չի սիրում: Իսկ ցուցադրական «սիրում եմ բոլորիդ...»-ը այլևս ոչ միայն հավատ չի ներշնչում մասամասնության շրջանում, այլև չի ընկալվում ու վանում է: Մարդկանց մեծ մասը տեսնում է այդ կեղծիքը:

Փաշինյանը շարունակում է ցուցադրել, թե ինքն ինչքան լավն է, «պուպուշ» է, ինչքան է սիրում մարդկանց: Բայց այդպես վերաբերվում է միմիայն վարչականով «բերման ենթարկված» քարոզչական պատանդներին, այսինքն՝ բեմականացված ցուցադրության մասնակիցներին: Բավական է մեկ հակադարձում, մեկ հակաճառություն, և Փաշինյանն անմիջապես դուրս է գալիս ափերից: Ցուցադրական բարեհոգությունը ցնդում է, կեղծավոր ժպիտով դիմակը անհետանում է: Ու հայտնվում է անծայրածիր ատելության անտակ անդունդով լեցուն իրական հայացքը, էությունը:

Վերջում մեկ-երկու խոսք էլ մետրոյի վագոնում արձանագրված բուն միջադեպի մի դրվագի մասին: Նիկոլ Փաշինյանը արցախցի արժանապատիվ հայուհուն՝ Արմինե Մոսիյանին սպառնալից տոնով ասում է. «... Մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել...»: Ստո՛պ (եթե գնացքի շարժիչն այդ ֆրազը լսեր, ինքնաբերաբար կտրուկ կարգելակեր): Նախ՝ «փախածներով» չէ: Արցախի հայությունը՝ 150 հազար մարդ, ենթարկվել է բռնագաղթի՝ ֆիզիկական բնաջնջման ու կոտորվելու իրական սպառնալիքի տակ, հարկադրված է եղել լքել բազմահազարամյա հայկական բնօրրանը:

Երկրորդ. Արցախը, այո, հանձնել է Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը: Ինքն է, որ գալով իշխանության՝ բանակցային գործընթացը վերսկսել է «զրոյական կետից», բանակցությունները տարել փակուղի, ինքն է մերժել կարգավորման համեմատաբար ձեռնտու առաջարկությունը, ինքն է նպատակային հայտարարել՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ»: Ինքն է պատերազմ բերել ու այդ պատերազմը կառավարել այնպես, որ հայկական զինուժը ծանր կորուստներ կրեց ու պարտվեց:

Նիկոլ Փաշինյանն է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչել է ադրբեջանական: Դրա հետևանքով է, որ Արցախի հայությունը հայտնվեց ադրբեջանական 9 ամսվա բլոկադայի մեջ, այդ թվում՝ Արմինե Մոսիյանն ու իր զավակը: Փաշինյա՛նն է, որ իր կառավարության ծրագրում գրել է, թե «Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է», բայց մատը մատին չտվեց, երբ 2023 թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ԼՂՀ ՊԲ ուժերին 10-ից 12 անգամ գերազանցող զորքով դիմեց հարձակման: Այո, ինքն է հանձնել Արցախը՝ Նիկոլ Փաշինյանը, և հիմա ո՞ւմ վրա է մուննաթ գալիս:

Հա, ու անկախ ամեն ինչից՝ մանկահասակ զավակի մոտ կնոջ վրա հարձակվելը այն աստիճանի տգեղ պահվածք է, որ էլ ասելու չէ: Չնայած, ինչ ասես, հանրությունն արդեն ինչ պետք էր՝ ասաց:

Հ.Գ. Ի դեպ, երբ Նիկոլ Փաշինյանը «չելենջ» է անում, մարտահրավեր, էլի, թե՝ «սա ասեք, այն ասեք, Իսպանիայի մայրաքաղաքը որն է...»: Իսկ ինքը կարո՞ղ է ուղիղ եթերում, մեկ անգամից, առանց կողմնակի օգնության, առանց վախենալու ասել, թե որն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում