Պենտագոնը կարող է Իրանի դեմ օգտագործել օդադեսանտային զորքեր
Պենտագոնի պաշտոնյաները քննարկում են ԱՄՆ բանակի 82-րդ օդադեսանտային դիվիզիայի բրիգադը, որը կազմում է մոտ 3000 զինծառայող, և դիվիզիայի շտաբի որոշ ստորաբաժանումներ ուղարկելու հնարավորությունն Իրանում ԱՄՆ ռազմական գործողություններին աջակցելու համար:
Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով գերատեսչության պաշտոնյաներին:
Նման արագ արձագանքման ուժերը կարող են տեղակայվել աշխարհի ցանկացած վայրում 18 ժամվա ընթացքում և օգտագործվել, օրինակ, Խարգ կղզու՝ Իրանի նավթի արտահանման հիմնական հանգույցի գրավման համար: Պաշտոնյաները զինվորականների գործողությունները բնութագրել են որպես խելամիտ՝ նշելով, որ Պենտագոնը դեռևս որևէ հրաման չի տվել:
Հրապարակման աղբյուրների համաձայն, մեկ այլ տարբերակ, որը քննարկվում է, եթե նախագահ Թրամփը հրամայի ամերիկյան ուժերին գրավել կղզին, 31-րդ ծովային հետևակի գումարտակի մոտ 2500 զինծառայողների մասնակցությամբ հարձակումն է, որը, ինչպես սպասվում է, շուտով կժամանի տարածաշրջան՝ դեսանտային գրոհային նավով: