Խոշոր ավիավթար Կոլումբիայում. կա 66 զոհ
Կոլումբիայի հարավում Կոլումբիայի ռազմաօդային ուժերի C-130 Hercules ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 66 զինծառայող։
Այս մասին հայտնել է տեղական El Tiempo թերթը՝ հղում անելով իշխանություններին։
Տեղեկատվության համաձայն՝ զոհվածների թվում են Կոլումբիայի ռազմաօդային ուժերի վեց անդամ, Ազգային բանակի 58 անդամ և Ազգային ոստիկանության երկու անդամ։
Մարմինների նույնականացումը շարունակվում է, և չորս զինծառայողներ դեռևս անհետ կորած են համարվում։