Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Հասարակություն

Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում

Monument Watch-ը հոդված է հրապարակել․

«2026 թվականի հունվարի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր, որով հաստատվել է «Ադրբեջանական մշակույթ – 2040» մշակութային հայեցակարգը (https://static.president.az/upload/Files/2026/01/15/7af0df88669418094410f7d9451925a7_6316696.pdf)։ Փաստաթուղթը երկարաժամկետ ռազմավարություն է, որը նախատեսված է առաջիկա երկու տասնամյակների ընթացքում ձևավորել երկրի մշակութային զարգացման հիմնական ուղղությունները։ Հայեցակարգը կառավարվում է Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից և նախատեսում է իրականացման փուլային ու ինտեգրված մոտեցում՝ երեք փուլով՝ 2026–2030, 2031–2035 և 2036–2040 թվականներ, որոնցից յուրաքանչյուրի համար սահմանված են նպատակները և դրանց իրականացման ինստիտուցիոնալ մեխանիզմները (https://www.azernews.az/culture/253432.html

Հայեցակարգում Արցախը ներկայացվում է որպես «ազատագրված տարածք»։ Փաստաթղթի 3-րդ բաժնում՝ «Ներկայիս իրավիճակի վերլուծություն» ենթաբաժնում, նշվում է, որ երկրում ստեղծվել են նոր թանգարաններ և պատկերասրահներ, իսկ Բաքվում բացվել են «Հայրենական պատերազմի» հուշահամալիրը և «Հաղթանակի թանգարանը»։ Միևնույն ժամանակ նշվում է, որ «ազատագրված տարածքներում» դրվել են «Օկուպացիայի» և «Հաղթանակի» թանգարանային համալիրների հիմքերը։ Կարող ենք փաստել, որ այս թանգարանների գլխավոր նպատակը Արցախի բնիկ բնակչություն հանդիսացող հայությանը և առհասարակ հայությանը ներկայացնել որպես «օկուպանտ», որի դեմ տարվել է «հաղթանակ»: Նման թանգարանները նպաստելու են հայատյացության խորացմանը: Ըստ երևույթին այս թանգարանների հիմնումը հենց Արցախի տարածքում խորհրդանշելու է հայկական Արցախի ոչնչացումը և հայության էթնիկ զտումները:

Հայեցակարգի 5-րդ բաժնում ներկայացված են մշակութային քաղաքականության հիմնական նպատակները։ Մասնավորապես, 5.1.15 կետում նշվում է մշակութային հաստատությունների վերականգնումը, նոր մշակութային ենթակառուցվածքների ստեղծումը, մշակութային կյանքի վերակենդանացումը և մշակութային ժառանգության պաշտպանությունը «օկուպացիայից ազատագրված տարածքներում»։ Հաշվի առնելով 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգության ճակատագիրը, այս հայեցակարգը ենթադրելու է հայկական հետքի լիակատար ջնջում, քողարկում, վերափոխում և լռության մատնում: Ասվածի լավագույն օրինակը Շուշիում «վերականգնվող» Ղազանչեցոց տաճարն է, վերականգնման անվան տակ հիմնահատակ ոչնչացված Կանաչ ժամը, Շուշիի, Հադրութի թալանված և միտումնավոր վնասված թանգարանները և մշակութային կենտրոնները, Արցախի բազմաթիվ գյուղերում Հայրենական պատերազմի քանդված, վնասված, վանդալիզմի ենթարկված հուշարձանները, ռազմական նպատակներով օգտագործվող դպրոցների, մշակույթի տների տարածքները: Այս դրույթով ուղղակի վտանգի տակ է հայտնվում Արցախի միջնադարյան հայկական մշակութային ժառանգությունը, որը, հաշվի առնելով վերջին 5 տարիների հայտարարությունները, «պետք է բերվի նախնական տեսքի»՝ սրանով վտանգ է ստեղծվում հարյուրավոր հայերեն վիմագիր արձանագրությունների, խաչքարերի, խաչային հորինվածքների համար: Կարող ենք փաստել, որ այս կետով ռեստավրացիան դառնալու է ուղղակի գործիք, որով Արցախի մշակութային ժառանգությունը վերացվելու է:

6-րդ բաժնում ներկայացվում են մշակութային քաղաքականության առաջնահերթ ոլորտները։ 6.1.6.2 ենթակետում սահմանվում են ձեռնարկվելիք միջոցառումները, որոնցից 6.1.6.2.6 կետը նախատեսում է միջոցներ ձեռնարկել «ազատագրված տարածքներում» մշակութային ժառանգության, այդ թվում՝ հնագիտական հուշարձանների պաշտպանության հետ կապված գործունեության բարելավման ուղղությամբ։ Միաժամանակ նախատեսվում է բարձրացնել միջազգային հանրության իրազեկվածությունը մշակութային ժառանգությանը հասցված վնասների վերաբերյալ և ձեռնարկել քայլեր դրանց փոխհատուցման համար։ Ակնհայտ է, որ անտիկ և միջնադարյան հնագիտական հուշարձանների պեղումները ենթադրում են նաև պատմամշակութային կոնտեքստի և միջավայրի քննարկում, ինչն ադրբեջանական կողմն անելու է ելնելով իր քարոզչական շահերից: Մի գիծ, որն առկա էր խորհրդային տարիներին, երբ ակնհայտ պատմական և մշակութային փաստերը խեղաթյուրվում էին:

Հայեցակարգի 8-րդ բաժնում ներկայացված է 2026–2030 թվականների համար նախատեսված իրականացման գործողությունների ծրագիրը։ 8.6 ենթաբաժնում ընդգրկված են մշակութային ժառանգության պահպանումն ու զարգացումը։ Ըստ 8.6.6 կետի նախատեսվում է կատարելագործել «ազատագրված տարածքներում» մշակութային ժառանգության, այդ թվում՝ հնագիտական հուշարձանների պաշտպանության հետ կապված գործունեությունը և բարձրացնել միջազգային հանրության իրազեկվածությունը մշակութային ժառանգությանը հասցված վնասների վերաբերյալ և ձեռնարկել միջոցառումներ դրանց փոխհատուցման համար։

Վարչական քայլերը ենթադրում են 2026–2030 թվականների ընթացքում ներկայիս իրավիճակի վերլուծում, տվյալների համակարգում, միջոցառումների պլանի պատրաստում և իրականացում, ինչպես նաև դրանց արդյունքների ինտեգրում «e‑culture» համակարգում (https://primeinfo.az/2026/01/azad-edilen-erazilerde-medeni-irse-deyen-zererin-evezinin-odenilmesi-meqsedile-tedbirler-gorulecek/ ):

Այսպիսով, կարող ենք տեսնել, որ նախքան 2026 թվականը օկուպացված Արցախի տարածքում միայն լրատվականներով ու հարցազրույցնեով բարձրաձայնվող գործողությունները այժմ ստացել են հստակ ռազմավարություն՝ միայն թե քողարկված «վերականգնում» բառի տակ: Վերանագնում, որը գրեթե բացառելու է երկրամասի հայկական հետքը, իսկ միակ թույլատրելի ներկայացումը լինելու «օկուպացիայի և հաղթանակի» թանգարաններում»։