Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Հասարակություն

Սա Արցախն է, հայրենիք, որը մեկ գիշերվա մեջ անհետացավ․ կորեացի ճանապարհորդի անդրադարձը

«Գեղարդ» վերլուծականը հոդված է հրապարակել

«Թեև ադրբեջանական կառավարությունը շարունակաբար պնդում է, որ իրենք «վերակառուցում» են Արցախը, զբոսաշրջիկների համար բացում են սահմանները, ներդնում մուտքի թույլտվության և օնլայն գրանցման համակարգեր, սակայն օտարերկրացի ճանապարհորդի ներկայացրած փաստերն այլ բանի մասին են վկայում։

Կորեացի ճանապարհորդ Յանգ Մինն օրեր առաջ յութուբյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմում է Արցախ կատարած իր այցի մասին։ Այդ այցը նա նկարագրում է որպես «ամենաբարդը՝ 129 երկրներով շրջագայությունների ընթացքում»։

Ճանապարհորդության ընթացքում զբոսաշրջիկի արձանագրածն ամենևին կապ չունի ադրբեջանական՝ ներկայացվող «իրականության» հետ։

Արցախի հայկական հուշարձաններ

Յանգ Մինի այցի նպատակն Արցախի հայկական հետքն ու հայկական հուշարձանները տեսնելն է եղել նաև։ Սակայն, ինչպես նա ասում է իր տեսանյութում, դեպի հայկական որոշ հուշարձաններ՝ մասնավորապես՝ Ստեփանակերտի մայր տաճար այցելելություններ կազմակերպելու նրա բազմաթիվ խնդրանքներն անպատասխան են մնացել։ Դրանք մերժվել են՝ «ուշանում ենք» կամ «ավելի ուշ կայցելենք» խուսափողական պատասխաններով։ Զբոսաշրջիկն ընդգծում է, որ խմբին չի թույլատրվել անգամ քայլել Ստեփանակերտում։ Ստեփանակերտը նա բնութագրում է հետևյալ բառերով «Ողբերգություն, տխրություն։ Ուր էլ որ գնաս, դատարկ տներ են»։ Կորեացին փաստում է, որ ամենուր հայկական հուշարձաններն ավերված են կամ «վերակառուցված»։

Գրանցումների կայքի թերությունները

2025 թվականի հուլիսին ադրբեջանական կառավարությունը ներդրել է հատուկ ընթացակարգ՝ Արցախ այցելող զբոսաշրջիկներին թույլտվություն տրամադրելու գործընթացը հեշտացնելու և արագացնելու նպատակով։ Ինչպես երևում է տեսանյութում, Արցախ զբոսաշրջիկների մուտքի թույլտվության օնլայն համակարգը չի գործում ինչպես երկրից դուրս, այնպես էլ՝ երկրի ներսում։ Զբոսաշրջիկների համար միակ հնարավորությունը մնում է նախօրոք կազմակերպված խմբային տուրերով այցելությունը։ Դրանք ոչ միայն սահմանափակում են զբոսաշրջիկների այցելություններն ու ուսումնասիրությունների հնարավորությունները տարածքում, այլև ստիպում են հետևել սահմանված և ներդրված խիստ օրակարգին։

Որպես օրինակ՝ զբոսաշրջիկը նշում է, որ զբոսավարը համառորեն խուսափում էր ցանկացած հարցից, ինչը վերաբերում էր հայերին և տեղի հայկական մշակույթին, կամ ինչ-որ չափով շեղվում էր Ադրբեջանի քաղաքական ուղղվածությունից։

Կորեացին հետաքրքիր զուգահեռներ է անցկացնում՝ նշելով, որ եթե «անցյալում Հայաստանից Արցախ օտարերկրյա ճանապարհորդների համար կար ուղղակի անձնագրային անցակետ», հիմա «տարածք այցելելու միակ ճանապարհն Ադրբեջանից դեպի արևմուտք ճանապարհորդելն է՝ հատուկ թույլտվություններով»․ Ակնայի սահմանին (Աղդամ) «ստուգվում է ոչ միայն անձը հաստատող փաստաթուղթը, այլև՝ ճամփորդական թույլտվությունը»։

Կեցության հետ կապված խնդիրներ

Չնայած Արցախի տարածքը վերաբնակեցնելու ադրբեջանական կառավարության մեծ ջանքերին՝ այնուամենայնիվ, այստեղ բացակայում են զբոսաշրջիկների համար նախատեսված հարմարությունները։ Միջազգային կայքերում գրանցված չեն Ստեփանակերտում գտնվող որևէ հյուրանոցի տվյալներ։ Զբոսաշրջիկն ընդգծում է, որ այս ոլորտում նույնպես «ադրբեջանական հյուրընկալություն» կոչվածը զերծ չէ օտարերկրացի զբոսաշրջիկին խաբելուց, մի քանի անգամ ավելի մեծ գումարներ կորզելուց։

Ճանապարհորդության ընթացքում առաջացած խնդիրներ

Կորեացի զբոսաշրջիկը փաստում է, որ Արցախի տարածքում բացակայում է կապը։ Զբոսաշրջիկը չի ստացել նախնական որևէ տեղեկություն կամ ուղեցույց՝ տարածքի վերաբերյալ։ Նա դժգոհ է մնացել նաև սպասարկման ոլորտի աշխատողների սառը և վատ վերաբերմունքից։ «Ահա, թե ինչ է իրենից ներկայացնում Արցախ այցելելու միակ հնարավոր ձևը՝ այն էլ խմբային տուրերով»,-նշում է զբոսաշրջիկը։

«Ուղեկցորդ, թե՞ քարոզիչ»

Ուղեկցորդի նկարագիրը նույնպես տալիս է ադրբեջանական կառավարության վարած քաղաքականության համապարփակ պատկերը՝ տևական լռություն, հարցերի պատասխաններից խուսափել, պատմական համատեքստի լիակատար բացակայություն, ընդգծված պրոպագանդա, կողմնակալ և քաղաքականացված մեկնաբանություններ, նախկին՝ հայկական ղեկավարության հասցեին հնչեցված վիրավորական բնորոշումներ և այլն։ Ճանապարհորդի խոսքերով՝ ակնհայտորեն տեղի էր ունենում «ուղեղի լվացում»։ «Բացի դրոշների ցուցադրությունից, ադրբեջանական պոռթկուն երաժշտությունից և անկանոն վանդալիզմից՝ մենք տեսանք, որ ադրբեջանցիները ցանկանում են, որ ամեն բան, ինչը հայկական է, վերացվի»,- ասում է Յանգ Մինը։

Համատարած խաբեություն

Կորեացի զբոսաշրջիկն իր տեսանյութն ավարտում է հետաքրքիր ձևակերպումներով․ «Բաքվի վարձույթով մեքենայի վարորդից մինչև փողոցային խաբեբաներ, հյուրանոցային խնդիրներ, ռեստորանի աշխատակիցներ, դուք ամբողջովին խայտառակեցիք ձեր երկրի կերպարը»։ «Անկեղծ ասած՝ մինչ հիմա տեսել եմ միայն նավթադոլլարներ և ոչ մի իրական արժեք»,- իր այցն ամփոփում է զբոսաշրջիկը»։