Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասինԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվելՄենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ ՀեգսեթՓաշինյանը Սևանում խարույկի շուրջ զրուցել է «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետՍանկտ Պետերբուրգը բախվել է բենզինի ռեկորդային պակասի՝ մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարանի կանգից հետոՀայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. ԲադալյանԻրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը ՀորմուզումՀայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը քննարկվել է «L’Œuvre d’Orient»-ի հետ«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքըՌուսաստանի ՊՆ․ ՌԴ շրջանների և Սև ծովի վրայով 67 ուկրաինական անօդաչու է խոցվելԵԱՏՄ Մաքսային վարչարարության հեռանկարները քննարկվել են ՄինսկումՏարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորությունԵգիպտոսի նախագահը Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման հույս ունիԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելՂազախստանը շարունակում է քաղաքական արդիականացման և ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության ուղինԽոշոր ավտովթար՝ Ծաղկաձորում․ կան վիրավորներՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԱԳ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները COP17-ի շրջանակումԳերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը կայցելի ՀայաստանԻսպանիայի ափերի մոտ ջրի ջերմաստիճանն այս ամռանը հասել է ռեկորդային արժեքներիՀունաստանում քննարկում են Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի սցենարներըՓաշինյանը քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահին ազատել է պաշտոնիցՈւկրաինան ծրագրում է բալստիկ հրթիռներով հարվածել ՌուսաստանինԱռաքելյան․ Մարզային տրանսպորտի սահմանափակումը չի լուծի Երևանի խցանումների խնդիրըԱբխազիայում ՌԴ-ի հետ լայնածավալ զորավարժություն կանցկացվիԼիբանանի նախագահը ստացել է Հայաստան այցելելու հրավերներՎահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել դեսպան Շաֆքատ Ալի ԽանըՌուս-հնդկական առևտրատնտեսական համագործակցությունը դրական դինամիկա է ցուցադրումTour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո ԻակոմոնինՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է իսպաներեն աուդիոգիդովՀութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասինՓեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի վրա ճնշումը հասել է վտանգավոր փուլիՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինՄենք երեխա չենք. Գեյջին կասկածի տակ է դնում Ծառուկյանի խոսքերըԱԺ խորհուրդը հաստատել է առաջիկա նիստերի օրակարգն ու հանձնաժողովների աշխատակարգըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՔննարկվել են Կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումներըՈրսի ժամանակ 39-ամյա տղամարդը սայթաքելու հետևանքով պատահաբար կրակել է 38-ամյա որսորդի ուղղությամբՍեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է, պատվաստվեք և կանխարգելեք բարդությունները․ ԱվանեսյանԿլինեն հոսանքազրկումներՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիԼիբանանն ու Իսրայելը սեպտեմբերի 15-16-ը բանակցություններ կանցկացնեն ՀռոմումՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ, նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Արտակ ԶաքարյանԱուտիզմի ախտորոշումները կտրուկ աճել ենՀանրահայտ օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանը մրցանակի է արժանացելՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ավիաբազաԹալինի քարավանատանը հայտնաբերված ուշագրավ գտածոները փաստում են տարածքի բուռն անցյալի մասինCOP17-ին 74 երկրի պատվիրակների այցը ֆինանսավորելու համար Հայաստանի բյուջեից 93.5 մլն դրամ կհատկացվիՀանրային սննդի և զվարճանքների կազմակերպման ոլորտում բացահայտվել է շուրջ 553 մլն դրամի թերհայտարարագրված շրջանառություն
Տնտեսություն

ՀՀ-ն արդադատության արդյունավետության գործոններով համարվում է «ճնշված» երկիր. «Լույս» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է «Հերիթեյջ» հիմնադրամի կողմից հրապարակված «ՀՀ տնտեսական ազատության ինդեքս – 2026» զեկույցը։

Հայաստանը 2026թ.-ին 67.1 միավոր տնտեսական ազատության ինդեքսով (ՏԱԻ) 176 երկրներ ներառող համաշխարհային վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 52-րդ հորիզոնականը։ Հայաստանը ներառված է «Եվրոպա» տարածաշրջանում, որի վարկանիշային աղյուսակում 44 երկրների շարքում 28-րդն է: ՏԱԻ-ով Հայաստանը «Եվրոպա» տարածաշրջանի միջին գնահատականին զիջում է 1.8 միավորով։

Համաձայն ՏԱԻ-ի մեթոդաբանության՝ 2026թ.-ին (արդեն 5 տարի շարունակ) Հայաստանը համարվում է տնտեսապես «չափավոր ազատ» երկիր: 2017թ.-ին Հայաստանը ներառված էր «հիմնականում ազատ» երկրների խմբում:

Հայաստանը ՏԱԻ-ի 12 ենթաինդեքսներից 2-ի գծով համարվում է տնտեսապես «ազատ» երկիր, 6-ի գծով՝ «հիմնականում ազատ», 2-ի գծով՝ «հիմնականում ոչ ազատ», 2-ի գծով՝ «ճնշված»։ Ի դեպ, «ճնշված» դասակարգված երկու ենթաինդեքսների՝ «Սեփականության իրավունքի պաշտպանության» և «Արդարադատության արդյունավետության» գծով Հայաստանի միավորները զգալիորեն ցածր են դրանց համաշխարհային միջին մակարդակներից։

«Ճնշված» դասակարգված երկու ենթաինդեքսներն էլ նույն՝ «Օրենքի գերակայություն» խմբից են։ Հայաստանի վիճակն այդ խմբի գծով շարունակում է մնալ բոլոր խմբերից ամենաանբարենպաստը, քանի որ խմբի վերջին՝ երրորդ ենթաինդեքսի՝ «Կոռուպցիայի բացակայության» արժեքն էլ 12 ենթաինդեքսների թվում 3-րդ ամենացածրն է։

«Ճնշված» դասակարգված ենթաինդեքսներից առաջինը՝ «Սեփականության իրավունքի պաշտպանությունը», որը հաշվարկվում է «մասնավոր (նյութական) սեփականության բռնագրավման ռիսկ», «մտավոր սեփականության պաշտպանվածության մակարդակ» և «պայմանագրերի, սեփականության իրավունքի և օրենքների կիրառելիություն» գործոնների հիման վրա, նախորդ տարվա համեմատ էականորեն նվազել է: Այսինքն՝ զեկույցը նույնպես փաստում է այս ոլորտի զգալի հետընթացը։

Երկրորդ ենթաինդեքսը՝ «Արդարադատության արդյունավետությունը», հաշվարկվում է որպես «դատական համակարգի անկախություն», «դատական գործընթացի որակ» և «հանրային ծառայությունների որակի և քաղաքացիական ծառայության անկախության վերաբերյալ ընկալումներ» ցուցանիշների միջին թվաբանական։ Այսինքն՝ Հայաստանի ենթաինդեքսի խիստ ցածր մակարդակը վկայում է այս ուղղություններում ևս առկա լրջագույն խնդիրների մասին։Ի դեպ, դատական համակարգի ցածր արդյունավետությունն արդեն մի քանի տարի շարունակ, տարբեր ձևակերպումներով, նշվում է որպես Հայաստանում տնտեսական ազատության առումով թույլ կողմ։

«Կարգավորումների արդյունավետություն» խմբի «Աշխատանքի ազատություն» ենթաինդեքսը նախորդ տարվա համեմատ չի փոխվել։ Այս հանգամանքը տարակուսելի է, քանի որ գործող բարձրաստիճան պետական պաշտոնյաները շարունակ հայտարարում են, որ ենթաինդեքսի հաշվարկման կարևորագույն ցուցանիշներից մեկը՝ աշխատանքի արտադրողականությունը, վերջին տարիներին շեշտակիորեն աճել է։ Ի դեպ, ենթաինդեքսի հաշվարկման համար օգտագործվող մնացած ցուցանիշները, որոնց մեծություններն ամրագրված են օրենսդրորեն, դիտարկվող ժամանակահատվածում չեն փոխվել։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։