Լճաշենում բախվել են «Toyota»-ն ու «Opel»-ը. վերջինը կիսակողաշրջված հայտնվել է փոսում. կան վիրավորներ
Այսօր՝ մարտի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Լճաշեն բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Toyota» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենանների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Կայքը հայտնում է, ու բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված վիճակում հայտնվել փոսում։