Մեկ շաբաթում ռուսական բանակը կորցրել է մոտ 8000 զինվոր. Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկի
Մարտի 17-ից 20-ը ռուսական զորքերը փորձել են ճեղքել Ուկրաինայի պաշտպանական գծերը մի քանի ռազմավարական ուղղություններով, ասել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։
«Շփման գծի ողջ երկայնքով տեղի են ունեցել կատաղի մարտեր։ Ընդհանուր առմամբ, ռուսները այս չորս օրերի ընթացքում իրականացրել են 619 հարձակողական գործողություն։ Հիմնական հարձակումը կենտրոնացած է եղել Պոկրովսկի և Ալեքսանդրովսկի ուղղություններով», - Սիրսկու խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն:
«Ռուսական հրամանատարությունը տասնյակ հազարավոր զինվորների նետել է գրոհների մեջ: Չորս օրվա ինտենսիվ գրոհային գործողությունների ընթացքում թշնամին կորցրել է ավելի քան 6090 սպանված և վիրավորված զինծառայող։ Շաբաթվա ընթացքում թշնամու ընդհանուր կորուստները կազմել են մոտավորապես 8710 սպանված և ծանր վիրավոր զինվոր», - ասել է գլխավոր հրամանատարը։